Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բնապահպանների հայտարարությունն`ընդդեմ օրենքում փոփոխություններ կատարելու

Երեկ բնապահպանական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել:

Այն ուղարկվել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Ս. Նիկոյանին, ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խ. Հարությունյանին,
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին: Սույն հայտարարությանը միացել են Էկոլոգիական հասարակական դաշինքը,
«Սոս Սևան» նախաձեռնող խումբը, Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնող խումբը, «Չենք լռելու» նախաձեռնությունը
«Ընդեմ կամայական կամայականությունների» ՀԿ-ն,
«Փրոփուս» ՀԿ-ն, «Սոնա-Դալմա» հիմնադրամը
«Հետաքննող լրագրողների» ՀԿ-ն և«Էկոդար» ՀԿ-ն:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվելու է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը:

Բնապահպաններն արձանագրում են, որ նշված նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կողմից վավերացված Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների, ինչպես նաև ՀՀ ազգային օրեսնդրության պահանջների բացահայտ ու կոպիտ խախտումներով: Ըստ նրանց` չի ապահովվել վերոնշյալ կոնվենցիաներից բխող ընթացակարգերը, հասարակությունը զրկվել է իր հիմնարար իրավունքները իրագործելու հնարավորությունից, չի ապահովվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով և ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշմամբ սահմանված, նախագծի քննարկման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու ընթացակարգը:

Ներկայացված նախագիծը, բնապահպանական հասարակական կազմակերպությունների կարծիքով, ամբողջությամբ թերի է: Այն չի ապահովում հասարակության պատշաճ ծանուցման, ձեռնարկողի/ներկայացնողի կողմից ՇՄԱԳ/ՌԷԳ իրականացման և դրանում հասարակության նախնական փուլում պատշաճ ներգրավման ու հասարակության կարծիքի հաշվի առնելու հարցերը, չի ծառայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական նպատակի իրականացմանը, քանի որ բացակայում է օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ, մասնագիտորեն հիմնավորված նորմատիվա-իրավական հիմքը, մասնավորապես` շրջակա միջավայրին հասցվող վնասի տնտեսական գնահատման կարգը, բացակայում է փորձաքննությունն իրականացնող պետական լիազոր մարմնի և փորձագետների համապատասխան իրավական պատասխանատվությունը սահմանող նորմերը:

Հաշվի առնելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կարևորությունը`ներքոստորագրյալները դատապարտում են գործադրի նման ոչ թափանցիկ գործելաոճը, պահանջում են ՀՀ Ազգային ժողովի սույն թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգից հանել սույն նախագիծը և ապահովել հասարակության պատշաճ մասնակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում