Thursday, 18 04 2024
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա

«Եղնիկներից» երեխիդ թոզն էլ որ հասնի քեզ, պետք ա փառք տաս Աստծուն

Անցյալ շաբաթ գրել էինք, որ սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի «Եղնիկներ» զորամասից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանը երկարատև բուժում ստանալուց հետո հոսպիտալից տուն է վերադառնալու նոյեմբերի 27-ին, սակայն Ժորա Մկրտչյանի հոր` Մկրտիչ Մկրտչյանի հետ զրույցում պարզեցինք, որ Ժորան ոչ այս, ոչ էլ մյուս շաբաթ տուն չի վերադառնա. «Երեխիս դարձրել են լաբորատորիայի փորձամուկ: Մի մոմենտ լավ էր, հիմա շատ վատ ա երեխան: Ես արդեն չգիտեմ` ինչ պետք ա լինի, ուրիշ միջոցների պետք ա դիմեն: Հիմա էլ ասում են` շատ մեծ բարդություններ է առաջացել, դարձրին հայոց հարցը»,- զայրացած ասաց Մկրտիչ Մկրտչյանը` հավելելով, որ արդեն քանի շաբաթ է` անընդհատ օր են փոխում և այդպես էլ հստակ օր չեն ասում` երբ պիտի տղան տուն գա:

Սակայն Ժորա Մկրտչյանը շարունակում է համառորեն համոզել հորը, որ տղաների վրայից մեղադրանքները հանեն, այնինչ հայրը գտնում է, որ ըստ ամենայնի, տղային վախեցնում են, ստիպում նման բաներ ասել. «Ամեն ինչ հնարավոր է: Փողը մութ տեղը լույս կտա, այսօր փող չունեմ, ինձ լույս չի տա, ես հնարավորություն չունեմ, չոբան մարդ եմ, նախրչի, ես այդքան հնարավորություն չունեմ հազար դոլար տամ, երեխուն հանեմ բերեմ տուն: Ես էլ, ուրեմն, ուրիշ միջոցների կդիմեմ, բայց դեռ պահանջում եմ` թողնեն երեխայիս տուն գա»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը, այլապես կգնա Ղարաբաղ, երեքին էլ խփել կտա, քանի որ, ինչպես ինքն է ասում` վախեր չունի, մահն էլ տեսել է սեփական աչքերով:

Հիշեցնենք, որ սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

«Հիմա ասում են միչև դեկտեմբեր պետք է մնա, որ երեխես մի լավ խելռի, ուրեմն այդտեղ մութ բաներ կան: Ուզում են երեխի ուղեղը ավելի լավ լվանան, որ երեխան ընդհանրապես ոչ մի բան չհիշի, որ հեչ բան ինձ չկարողանա պատմել` ինչ է եղել, թե աֆիցեռ է եղել, տո ես լավ էլ գիտեմ` ինչ է եղել: Երեխեն էլ կհասկանա ամեն ինչ»,- նշեց Մկրտիչ Մկրտչյանը` հիշելով, որ սեպտեմբերին յոթ հոգի էին մեղավոր, հետո յոթը դարձավ չորս, հիմա երեք են:

Զինվորի հայրը նշեց` թեև ամեն օր որդու հետ խոսում է, սակայն վերջին օրերին նրան ավելի ու ավելի աղոտ է սկսում հասկանալ, և զարմանում է` ինչու է փոխվել որդու բժիշկը. «Կարող ա երկու տարի էլ երեխաս ծառայելու է հոգեբուժարանում: Էնքան հիմար նարկոտիկներ սրսկելով` ինչն են բուժում երեխիս, ասում են` սրսկում ենք, որ հանգստանա, ի՞նչը հանգստանա, գազա՞ն ա, գե՞լ ա, առյո՞ւծ ա, ես չգիտեմ ինչպես վարվել ըդոնց հետ», – նշեց Մկրտիչ Մկրտչյանը` ավելացնելով, որ որդին իր ցանկությամբ գնաց Ղարաբաղ, իսկ ամեն մեկը չէ, որ կգնա «Եղնիկներ»:

Նրա խոսքերով, համագյուղացիներից մեկը հողն է ծախում, մյուսն էլ հարևանից պարտք անում իր երեխային «Եղնիկներից» ազատելու համար.«Եղնիկները ամենաայլանդակ տեղն է, այլանդակ, երեխի թոզն էլ, որ հասնի քեզի, պետք է փառք տաս Աստծուն, էդոնք աֆիցեռ չեն, էդոնք խոպան են գնացել, խոպան, լավ պապաների բալեք ընդեղ փողերը թափում են, իսկ մեր երեխեքը տանջվում են: Բանակ չկա, բանակ չունենք մենք, մենք ունենք բանակ, որը հիմա փող աշխատելու միջոց է: Այս բոլոր այլանդակություններին ի վերջո ե՞րբ պետք է վերջ տրվի, հո բանակը նրա համար չի, որ ծնողը աչքը թաց ման գա»:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը Թալինի Լուսական գյուղից էր մեկնել ԼՂՀ պաշտպանության բանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում