Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Տեր-Պետրոսյանի առաջարկը պետք է հասկանալ այսպես. «Ինչ ասում եմ՝ հակառակը հասկացեք»

Երեկ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը պետք է այսպես հասկանալ. «Ինչ ասում եմ՝ հակառակը հասկացեք»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը`խոսելով երեկ հանրահավաքի ընթացքում ՀԱԿ առաջնորդի առաջարկության շուրջ:

Կարեն Քոչարյանը չի հավատում ՀՀ առաջին նախագահ-ԲՀԿ ղեկավար համագործակցությանը: «Ես չեմ հավատում Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան համագործակցությանը: Խնդիրն այն չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց համագործակցել, այդտեղ ուրիշ խնդիր կար: Մինչև դա Լևոն Տեր-Պետրոսյանն ուրիշ բան էր ասում»,-մեկնաբանեց Կ. Քոչարյանը` հավելելով, որ նախկինում ասում էր, որ ընդհանուր ցուցակով գնալու դեպքում դիրք կկորցնի:

Քաղտեխնոլոգը այն կարծիքին է, որ սա քաղաքական խաղ է: Ամփոփելով՝ նա ասաց, որ ՀԱԿ առաջնորդի բոլոր ասածները պետք է հակառակ իմաստով հասկանալ:

Նշենք, որ երեկ ՀԱԿ հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահը նշել է, որ եթե շարունակվեն իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները և պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից և պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել ԲՀԿ հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում