Դոնեցկի «Շախտյոր»-ը իր պաշտոնական կայքում կրկին մրցույթ է անցկացնում: Այս անգամ ցանկանում են պարզել 2010թ. ակումբի լավագույն ֆուտբոլիստին: Մրցույթի հաղթողը կորոշվի կայքի այցելուների քվարկության միջոցով: Մրցույթի երկրորդ օրվա սկզբում Հենրիխ Մխիթարյանը առջևում է: Հիշեցնենք, որ երեկ ավարտված քվեարկության արդյունքում «Շախտյոր»-ի երկրպագուները Մխիթարյանին ճանաչել էին տարվա լավագույն լեգեոներ:
Այս պահին առաջատար եռյակն այսպիսն է.1. Հենրիխ Մխիթարյան 1063 ձայն (24%),2. Դարիո Սռնա 940 ձայն (21%), 3. Անդրեյ Պյատով 349 ձայն (8%):
Մեր ֆուտբոլիստի օգտին քվեարկել կարող եք հետևյալ էջում http://shakhtar.com/ru/vote/?votename=1292334404709 :