Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Դատարանում մանրամասնեցին նախկին մարզպետի «հանցանքները»

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 25-ին վերջապես կայացավ նախկին մարզպետի գործով նշանակված դատաքննությունը. մեղադրող կողմը վերջապես ներկայացավ դատարան և կարդաց Արարատի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանին և մյուս 5 անձանց առաջադրված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Հովակիմյանը մեղադրվում է ՀՀ քր.օր.-ի 308 (պաշտոնական դիրքի չարաշահում) և 38-314 (պաշտոնական կեղծիք), ինչպես նաև 315 (պաշտոնական անփութություն) հոդվածներով նախատեսված արարքների մեջ: Ավելի կոնկրետ` նա 2008թ. աշխատելով որպես ՀՀ Արարատի մարզպետ` պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր մտերիմ Ս.Համբարձումյանին 30 հա հողամաս կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով, 2010թ. մարտի վերջին մարզպետարանի հողաշինարարական բաժնի պետ Վ.Այվազյանի միջոցով, ապա անձամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ.Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետ համայնքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության:

Ապա անօրինական ցուցում է տվել նրան` հրավիրել ավագանու նիստ` 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ Հող.օրենսգրքի 60 հոդ. սահմանված հողերի ցանկում ընդգրկելու և արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար: Այնուհետև խախտելով ՀՀ Հող.օրենսգրքի 7 հոդ. 2 կետի պահանջները և «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի 1.15 կետի «դ» ենթակետի պահանջները` Գինեվետ համայնքի ղեկավարի կողմից իր հանձնարարությամբ տրամադրված կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերով կազմել է հողաշինարարական գործ և 2010թ. ապրիլի 13-ի գրությամբ հանձնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` հիշյալ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար:

Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոփոխելու կառավարության որոշման և ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության, Գինեվետ համայնքի ղեկավար Մ.Սանթոյանին հանձնարարել է իբրև արդյունաբերական նշանակության հողատարածք` կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ և որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին: Վերջինս 2010թ. մայիսի 5-ին այն կատարել է, որի հետևանքով հեղինակազրկվել է պետական կառավարման համակարգը, և էական վնաս է պատճառվել ողջ պետական կառավարման ապարատի շահերին: Բացի վերը նշվածը, որպես մարզպետ, «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` պարտականություններ ունենալով տնօրինելու պետբյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկելու այդ միջոցների նպատակային օգտագործումը, այն չի կատարել, որից օգտվելով` 2008-2010թթ. ընթացքում Արարատի մարզի Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման ընթացքում «Մանուելա» ՍՊԸ-ի կողմից կատարվել է 23.715.970 դրամի հավելագրում, իսկ Արարատի մարզի Նոյակերտ և Ոսկետափ թիվ 2 դպրոցների հիմնանորոգման ընթացքում «ՆՆԱ» ՍՊԸ-ի կողմից` 12.699.6 հազար դրամի հավելագրում, որոնց վերաբերյալ մարզպետարան ներկայացված կատարված շինարարական աշխատանքների մասին ընդունման և հանձնման արձանագրությունները պարբերաբար ստորագրել է, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող` 36.415.570 դրամի վնաս:

Գործով անցնող մյուս մեղադրյալը Ռաֆայել Մկրտչյանն է, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Նա, աշխատելով Արարատի մարզպետարանում որպես քաղաքաշինության վարչության պետ, վարչության աշխատանքը վերահսկող պաշտոնատար անձ, ճանապարհապետաշինարարական բաժնի պետ, Գ.Եղիազարյանին հանձնարարել է իրականացնել կապշինարարության գծով պատվիրատուի գործառույթներ` կազմակերպել և հսկել շինարարի աշխատանքները: Գ.Եղիազարյանն էլ ուսումնասիրություններ է կատարել «Մանուելա» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Վեդու թիվ 2 դպրոցի վերանորոգման և «ՆՆԱ» ՍՊԸ-ի կողմից նույն մարզի Նոյակերտ և Ոսկետափի թիվ 2 դպրոցների նախագծահաշվարկային և փաստացի կատարված վերանորոգման աշխատանքների ծավալների համապատասխանության վերաբերյալ:

Անհամապատասխանություններ է հայտնաբերել, այդ մասին հայտնել է շեֆին, և միաժամանակ դպրոցների վերանորոգման վերաբերյալ մարզպետարան ներկայացված պայմանագրի կատարման մասին իրականությանը չհամապատասխանող եզրակացություններին պարբերաբար տվել է դրական եզրակացություն, ապա դրա հիման վրա կազմված հանձման-ընդունման արձանագրությունները ներկայացրել է մարզպետ` Վ.Հովակիմյանի ստորագրմանը: Վերջինիս թույլ տված պաշտոնեական անփութության հետևանքով ՍՊԸ-ների տնօրենները խարդախությամբ հափշտակել են 36.415570 դրամ:
Մեղադրյալ Գարիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար, Գինեվետ համայնքի ղեկավար Միսակ Սանթոյանին` պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի համար, «Մանուելա» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բազիկյանին և «ՆՆԱ» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Անդրեասյանին` առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության և փաստաթղթեր կեղծելու, օգտագործելու համար:

Հիշեցնենք, որ Վ.Հովակիմյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել էր, որ ինքը մեղավոր չէ: «Շինարարության համար եղել են վերահսկողներ, ովքեր ուսումնասիրել են, գրել են, որ աշխատանքը կատարված է, ես ընդամենը ակտ եմ ստորագրել, որ վճարեն: Եթե ինձ մեղադրում են էդ ամեն ինչի մեջ, ուրեմն էդ մարդկանց պիտի կախեն, դատեն առաջին հերթին, հետո նոր ինձ մեղադրեն, չէ՞: Ասեն` դու չես հսկել: Բայց էդ վերահսկողությունն ինձ վրա չի: Դրա համար պետությունը մարդ է պահում, մրցույթով, գնում են գործակալություն, մրցույթը շահում են, որ էդ շինարարությունները հսկեն»: Մեղադրանքները կհիմնավորվեն, թե ոչ` ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում