Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գուցե սա գծագրված սցենար է, որի հետևանքները Ծառուկյանը կզգա իր մաշկի վրա. մամուլ

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին համագործակցելու առաջարկ է արեց:

Ստորև ներկայացնում ենք մամուլի անդրադարձը առաջին նախագահի երեկվա ելույթին:

«168 ժամ»-ը գրում է.

«Երեկվա հանրահավաքի հիմնական ուղերձները ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մի քանի կետերն էին, որոնք դժվար է չորակել որպես համագործակցության բաց առաջարկ՝ ուղղված «Բարգավաճ Հայաստանին»: Ընդ որում, դա այնքան ակնհայտ էր, որ անգամ Տեր-Պետրոսյանը կոչ արեց, ավելի ճիշտ՝ սպառնաց իր «անձնական տեսակետը» որպես այդպիսին չհասկանալ: («Ով մեզ հետ չէ՝ սպասարկում է իշխանություններին» սկզբունքը Լ. Տեր-Պետրոսյանն արդեն կիրառում է նաև իր հայտարարությունները ՀԱԿ-ի համար ոչ ցանկալի կերպով ընկալողների առնչությամբ: Այսինքն՝ ով հասկանում կամ մեկնաբանում է ոչ ըստ ՀԱԿ-ի ցանկության, ծառայում է վարչախմբին): Այսպիսով, Լ. Տեր-Պետրոսյանը, երեկ ներկայացնելով իր «անձնական տեսակետը» (կարծես ՀԱԿ-ում այլ տեսակետ էլ գոյություն ունի)՝ հայտարարեց. «ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ և հաշվի չառնել:

Ի դեմս ԲՀԿ-ի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձևավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում… Եթե պարզվի, որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից և պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, ՀԱԿ-ն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները: Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում` բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը:

Հավատացած եմ, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը և լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, և թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար…»: Այսպիսով, Լ. Տեր-Պետրոսյանն առայժմ իր անունից գրեթե ուղղակիորեն ԲՀԿ-ին առաջարկում Է դուրս գալ կոալիցիայից և ընտրությունների գնալ ՀԱԿ-ի հետ միասին՝ որպես միակ «նախապայման» առաջ քաշելով «Ռոբերտ Քոչարյանից սահմանազատումը և 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից խուսափումը»:

Մինչև վերջերս գրեթե անհավանական թվացող նման զարգացումը, որն, ըստ Լ Տեր-Պետրոսյանի՝ միանգամայն տեղավորվում է քաղաքականության տրամաբանության մեջ. կարող է բացատրվել թերևս, միայն մեկ հանգամանքով` նման զարգացում ցանկանում են ռուսական քաղաքական շրջանակները, որոնք ի դեմս ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հնարավոր ալյանսի, գուցե փորձում են հակակշիռ ստեղծել որոշակիորեն դեպի Արևմուտք թեքված Սերժ Սարգսյանի իշխանությանը: Իսկ երբ նման սցենարները մշակվում կամ ցանկալի են համարվում ռուսների կողմից, արդեն երկրորդական են դառնում սկզբունքները (պատկերացնո՞ւմ եք՝ ԲՀԿ-ն և սահմանադրական կարգի վերականգնումն ու անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը), կարգախոսները (ՀԱԿ-ը դեռևս միայն պաշտոնապես չի ազդարարել իր կողմից նախկին հանրահավաքներում հայտարարված` «Ոչ դոդացմանը» կարգախոսի առկախման մասին), 2008թ. ընտրություններում ԲՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկված ՀԱԿ որոշ ղեկավարների արժանապատվությունը և բազմաթիվ նման «անկարևոր» բաներ»:

Նույն խնդիրը մեկնաբանելով` «ժողովուրդ»-ը գրում է.

«Երեկ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան յուրահատուկ «նվեր» մատուցեց՝ փաստացի առաջարկելով իր համագործակցությունը: Իհարկե, նորմալ է, որ քաղաքական ուժերը համագործակցեն միմյանց հետ, բայց առնվազն տարակուսելի է, որ հայրենի քաղաքական դաշտում ինտելեկտուալ որակներով հայտնի Տեր-Պետրոսյանը համագործակցության պատրաստակամություն էր հայտնում մի մարդու հետ, որի դեմ Նիկոլ Փաշինյանը «ոչ դոդացմանը» կարգախոսով է պայքար տանում: Բացի այդ, ոչ վաղ անցյալում, երբ ՀԱԿ-ը ներկայացրեց արտահերթ ընտրությունների հիմավորումը, խորհրդարանի ոչ լեգիտիմությունը բացատրել էր գործարար պատգամավորների առկայությամբ՝ Գագիկ Ծառուկյանին համարելով որպես «ապօրինի պատգամավոր»:

Հիմա, փաստորեն, ամեն ինչ օրինական է դարձել: Թեև չի բացառվում, որ սա գծագրված սցենար է, որի հետևանքները Ծառուկյանը շուտով կզգա իր մաշկի վրա»:

«Երկիր»-ը «Ընդդիմադիր ճամբարում կրկնվում են» վերնագրով հանդես գալով կարճ մեկնաբանությամբ, գրում է.

Նախընտրական գործընթացների մեկնարկի համատեքստում պետք է դիտարկել նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, նրան այս անգամ մտահոգել էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ծագած հակամարտությունը, ինչն այլևս թաքցնել հնարավոր չէ:

«Հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ և հաշվի չառնել: Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձևավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում»:

Դարձյալ կարճ անդրադարձով «Առավոտ»-ը, «Տեր-Պետրոսյանի «մեսիջը»՝ օլիգարխներին» վերնագրով գրում է.

«Այս առումով չպետք է անտեսել ևս մի կարևոր հանգամանք: Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը: Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենը այդ համակարգի ածանցյալն են. կցորդը և սպասարկուն: Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար»,- երեկ ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում՝ իր անձնական տեսակետը հրապարակեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Պատրաստեց` Անի Եղիազարյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում