Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը` քիչ առաջ ՀՌԱՀ-ը հայտարարել է հեռարձակման մրցույթների արդյունքները: «Ա1+»-ը դարձյալ եթեր վերադառնալու հնարավորություն չի ստացել: ՀՌԱՀ-ի բոլոր անդամները, բացի Արա Թադեւոսյանից, «Ա1+»-ի փաթեթը գնահատել էին 0, իսկ «Արմնյուզի» փաթեթը` 6: Արա Թադևոսյանը երկու փաթեթներն էլ գնահատել էր 2: Եթերազրկվել է նաև «ԱԼՄ»-ն: Տիգրան Կարապետյանը դուրս է եկել դահլիճից: