Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

«ԱՄՆ-ում արդեն կան խմբեր, որ հասկանում են` նախ պիտի լուծվի ՀՀ ժողովրդավարության, հետո Ղարաբաղի հարցը»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը
– Այս ամսվա սկզբին Դուք մեկնել էիք ԱՄՆ. ի՞նչ այց էր եւ ի՞նչ արդյունքներ եղան:
– ԱՄՆ-ը աշխարհի այն երկրներից է, որտեղ ընդդիմադիր գործչին չեն ընդունում որպես թշնամի, այլ ընդդիմադիրներին գնահատում են` համարելով, որ նրանց գործունեությունը ի նպաստ երկրի ու պետության է: Եվ այդ սկզբունքով նույնիսկ պետական մակարդակով նրանք հանդիպում են այլ երկրների ընդդիմադիր գործիչներին: Այցս մասնավոր էր, իմ խնդրանքով ԱՄՆ դեսպանատունը որոշակի հանդիպումներ կազմակերպեց ԱՄՆ Պետքարտուղարությունում, որի համար շնորհակալ եմ ԱՄՆ դեսպանին: Այցիս հիմնական նպատակը «Ատլանտիկ» կենտրոնում զեկույցով հանդես գալն էր: Սա լուրջ կենտրոն է, եւ Հայաստանի մասով բավական տեղեկացված ու ազդեցություն ունեցող քաղաքական անհատներ էին հրավիրված: Այդ կենտրոնում հանդիպումը փակ էր, եւ չեմ կարող մանրամասներ հայտնել: Միայն ասեմ, որ հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնը, Ջոն Էվանսը, «Արմենիան ասամբլեայի» նախագահը, մյուսները պետական ու ոչ պետական գործիչներ էին, Հայաստանով հետաքրքրված մարդիկ: Զեկույցս վերաբերում էր «Ժողովրդավարության եւ ազգային կոնֆլիկտների կապին»: Յոթ րոպեանոց զեկույց էր, որից հետո ժամուկես հարցուպատասխան է եղել: Հիմնական թեման եղել է ԼՂ հիմնահարցը, ե՛ւ ես, ե՛ւ ինձ հետ ԱՄՆ այցելած Արտակ Զեյնալյանը խնդիրներ ենք դրել ժողովրդավարության, քաղբանտարկյալների ազատ արձակման, «Ա1+»-ին հեռուստաեթեր տալու մասին դատարանի որոշումն ի կատար ածելու, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու ազատության իրավունքի մասին: Գրեթե նույն թեմաներով նույն կարգի հանդիպումներ ու զրույցներ են եղել ԱՄՆ Պետքարտուղարությունում Հայաստանի հարցով պատասխանատուի հետ, Ասիայի եւ Աֆրիկայի ժողովրդավարության բաժնի պետի հետ: Նրանք լավատեղյակ են Հայաստանում կատարվող իրադարձություններին, գիտեն մեր պրոբլեմները: Հանդիպում ենք ունեցել Freedom House կազմակերպության ղեկավարի հետ: Այդ կառույցի գործունեությունը բոլորիս աչքի առաջ է` նրանց զեկույցները անաչառ են ու ամփոփ: Մարդիկ հակված են աջակցելու վիճակը շտկելուն: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ երկար զրույց ենք ունեցել Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Սթիվեն Օկսի հետ. նա Հայաստանի, տարածաշրջանի խնդիրների մասին հիանալի տեղեկացված էր: Պետք է ասեմ` ԱՄՆ-ում հիմնականում մտահոգված են հետխորհրդային երկրներում տիրող իրավիճակով: Նրանք մտահոգություն էին հայտնում, որ այդ տարածքի երեք երկրներում նախագահները դարձել են ցմահ, ինչը դիկտատուրայի ամենակարճ ճանապարհն է: Այս առումով ՀՀ-ն շահեկան վիճակում է, քանի որ ունի ընդդիմություն, եւ այդ ընդդիմությունը ակտիվ պայքարում է: Հավատացեք, եթե Ադրբեջանում ընտրություններից հետո հասարակությունը փողոց դուրս գար, իրենք էլ կկրակեին ժողովրդի վրա: Կլիներ տասը զոհ, թե ավելի շատ` խնդրի այլ կողմն է: Բայց այնտեղ ժողովուրդը փողոց դուրս չեկավ, իսկ քանի որ այստեղ ժողովուրդը դուրս եկավ փողոց, հույս է ներշնչում, որ այս երկիրն ունի ապագա, որտեղ մարդիկ պայքարում են ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Այս խնդիրը բոլորը հասկանում են: Ես ԱՄՆ-ում խոսել եմ նաեւ ՀՀ-ում ատոմակայանի կառուցման մասին` խնդրելով ակտիվորեն մասնակցել դրան: Ես կարծում եմ` իրենց ներկայությունը ՀՀ էներգետիկ ու տնտեսական շուկայում կարեւոր է, քանի որ էներգետիկան կդառնա մրցակցային:
– Ասացիք, որ Ձեր զեկույցը վերաբերել է «Ժողովրդավարության եւ ազգային կոնֆլիկտների կապին»: Այդ թեման ի՞նչ արձագանք ունեցավ Ձեր այցի ժամանակ:
– Բարեբախտաբար, ԱՄՆ-ում արդեն կան խմբեր, որ հասկանում են` նախ պիտի լուծվի ժողովրդավարության հարցը, հետո` Ղարաբաղի, բայց դեռ կան խմբեր էլ, որ կարծում են, թե այդ հարցերը կարող են միաժամանակ լուծվել: Ըստ որոշ մասնագետների` ԼՂ հարցը Հայաստանում խանգարում է ժողովրդավարության հասնելուն, քանի որ ԼՂ հարցը շահարկելով տարբեր մարդիկ իշխանության են գալիս: Սակայն այստեղ ապրողներս շատ լավ հասկանում ենք, որ մեզ մոտ ընտրություններում չեն հաղթում քվեներով ու շահարկման խնդիր չկա: Մեզ մոտ ուղղակի նկարում են քվեները, եւ ազգայնական շահարկումներով որեւէ մեկը ձայներ հավաքելով արդյունքի չի հասնի: Այնպես որ, ճիշտ է նախ ժողովրդավարություն, հետո` Ղարաբաղի հարց մոտեցումը, որը կբերի ԼՂ հարցի ճիշտ լուծմանը, որը չի բերի պատերազմի:
– ԱՄՆ-ը ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությանը, քանի որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ բազմիցս քննադատել է արեւմուտքին` ՀՀ հանդեպ երկակի ստանդարտներ կիրառելու համար:
– Ցանկացած պետություն իր անհատական շահն է հետապնդում տարբեր երկրների հետ հարաբերվելիս: Ես Ձեր թերթում մեկ անգամ արդեն ասել եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմը չի դադարել. հիմա դարձել է քաղաքակրթությունների պատերազմ, որը տարվում է լրատվական դաշտով, քաղաքական, տնտեսական դաշտերով եւ այլն: Այս առումով փոքր երկրները խոցելի են: Իհարկե, ԱՄՆ-ը փորձում է իր սեփական շահերից ելնելով մեծացնել իր ազդեցությունը: Բայց ԱՄՆ-ը, ի տարբերություն այլ երկրների, դա անում է շատ ավելի նուրբ ու ժողովրդավարական ճանապարհով` հնարավորություն տալով այս մեծ աշխարհի քաղաքակրթությունների պատերազմներում ինտեգրվելու, այլ ոչ թե հակադրվելու: Այս առումով, լինելով լուրջ ժողովրդավարական երկիր, իրենք չեն ընկալում, չեն ընդունում քաղբանտարկյալների գոյությունը: Վաշինգտոնում հավատքի տեղ հանդիսացող կառույցները գմբեթներին չունեն սիմվոլներ` խաչ, կիսալուսին: Իրենք կարծում են, որ այդպես կոտնահարեին այլ հավատք ունեցող մարդկանց ազատությունը: Մեզ համար դա անհասկանալի է, նույնկերպ իրենց համար է անհասկանալի, աբսուրդ քաղբանտարկյալ ունենալը: Որ քաղբանտարկյալները ժամանակի մեջ ազատ են արձակվել, չի կարելի թերագնահատել ԱՄՆ դերը:
– Ձեր կարծիքով, ՀՀ իշխանություններին ԱՄՆ-ում ինչպե՞ս են ընկալում, քանի որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենց այնտեղ վստահում ու ընդունում են:
– Ակնհայտ է, որ ամերիկյան իշխանական կառույցները շատ զուսպ են արտահայտվում այդ ամենի մասին: Բայց ես կարող եմ իմ կարծիքը ասել` ՀՀ-ի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուզբեկստանի եւ այլ երկրների իշխանությունների մասին ԱՄՆ իշխանություններն իրենց կարծիքն ասել են, եւ դա արդեն տպագրվել է: Խոսքը WikiLeaks-ի բացահայտումների մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում