Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Կոնգրեսի վերջին հույսը կամ ծնունդդ շնորհավոր, Գագիկ Ծառուկյան

Եթե շուրջօրյա հանրահավաքների ընթացքում, հոկտեմբերին, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը հպանցիկ և մակերեսային ակնարկ արեց ԲՀԿ հետ Կոնգրեսի գործակցության հեռանկարի մասով, ապա նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հանրահավաքում, որը նաև կարելի է համարել տարեկան ամփոփիչ հանրահավաք, Տեր-Պետրոսյանն արդեն հանգամանալից խոսեց ԲՀԿ-Կոնգրես հնարավոր գործակցության մասին:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ գործակցությունը կարող է էապես փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Իհարկե դա պատկերացնելու համար մեծ երևակայություն կամ քաղաքական փորձառություն պետք չէ: ԲՀԿ-Կոնգրես գործակցությունն իսկապես կարող է քաղաքական դաշտում այսպես ասած միջուկային պայթյունի էֆեկտ ունենալ: Ամբողջ հարցն այն է, թե կլինի՞ արդյոք այդ գործակցությունը: Շուրջօրյա հանրահավաքներում արված ակնարկից հետո, ԲՀԿ-ն Տեր-Պետրոսյանին պատասխանեց մերժումով: Նախ, հրապարակվեց Գագիկ Ծառուկյանի հարցազրույցն այն մասին, որ ԲՀԿ-ն հավակնում է լինել քաղաքական դաշտում ներկայիս կոալիցիայից ավելի լայն կոալիցիայի համախմբող ուժ: Այլ կերպ ասած, Գագիկ Ծառուկյանը մերժեց Տեր-Պետրոսյանի առաջարկը և ակնարկեց, որ այդ ինքը կարող է Կոնգրեսի գործակցության տարբերակներ առաջարկել:

Հետո սակայն, երբ վերստին սրվեց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին հանրային դիսկուրսը, Գագիկ Ծառուկյանի մեկ այլ հարցազրույց լույս տեսավ, որտեղ ԲՀԿ առաջնորդը վերահաստատում էր իր հավատարմությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հուշագրին: Այդ հուշագրով, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը պարտավորվում էին չպայքարել ՀՀԿ-ի դեմ և ձայներ չխլել նրանից, իսկ նախագահի ընտրությանն էլ սատարել Սերժ Սարգսյանին: Հիմա, այդ ամենից հետո արդյոք որքանո՞վ է իրատեսական Գագիկ Ծառուկյանի անցումը կոալիցիայից դեպի Կոնգրեսի հետ գործակցություն: Բանն այն է, որ եթե Ծառուկյանը կատարում է այդ անցումը, ապա նա միարժեքորեն դուրս է գալիս թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ, քանի որ Տեր-Պետրոսյանը պայման է դնում, որ Ծառուկյանի հետ կգործակցի միայն Ռոբերտ Քոչարյանից հրաժարվելու դեպքում:

Ենթադրենք մի պահ, որ Ծառուկյանը Քոչարյանից հրաժարվում է, եթե արդեն իսկ չի հրաժարվել՝ հավատարմության հուշագիրը վերհաստատելով Սերժ Սարգսյանի առաջ: Մի՞թե այդ պայմաններում Ծառուկյանը կհրաժարվի նաև Սերժ Սարգսյանից: Եթե նա հրաժարվելու ռեսուրս ունենար, ապա բնականաբար դա կաներ այն ժամանակ, երբ հայտարարում էր ավելի լայն կոալիցիայի անհրաժեշտության և համախմբման մասին: Մինչդեռ Ծառուկյանն այդ հայտարարությունից հետո ստիպված եղավ նոր հայտարարությամբ հերքել ինքն իրեն:

Ուրեմն, մի՞թե այդ ամենից հետո միամտություն չէ նորից մեսիջներ հղել ԲՀԿ-ին: Դժվար է իհարկե հավատալ, որ Տեր-Պետրոսյանն այդ ամենը չի հաշվարկել և միամտություն է անում: Դժվար է նաև հավատալ, որ նա անգամ Կոնգրեսի անելանելիությունից դրդված է անում այդ հայտարարությունները, մնալով Գագիկ Ծառուկյանի հետ գործակցության հույսին: Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանի փորձառության գործիչը պետք է որ լավ պատկերացնի, որ Ծառուկյանի հետ գործակցության մասին խոսակցությունն անգամ, հարվածելու է Կոնգրեսի վարկին և անելանելիությունից ելք չէ: Եթե նույնիսկ լավ պատկերացվի երկու ուժերի գործակցության էֆեկտը, միևնույն է, հասարակությունը նախ չի հավատում այդ գործակցությանը, Գագիկ Ծառուկյանի անցումին, ու բացի այդ էլ, ուղղակիորեն դժվար է պատկերացնել կոնգրեսական և ԲՀԿ-ական ընտրազանգվածների համատեղումը:

Սակայն, որքան էլ որ դժվար է մտածել, թե Տեր-Պետրոսյանն այդքան միամիտ կարող էր գտնվել ԲՀԿ-ին ուղղված հրավերը կամ առաջարկը կրկնելու, այն էլ շատ ավելի բացահայտ և ուղղակի կրկնելու համար, միևնույն է չի պատկերանում, թե ուրիշ ինչի համար կարող էր նա դիմել այդ քայլին, եթե ոչ պարզապես անելանելիությունից և ըստ էության որևէ այլ անելիքի բացակայությունից դրդված: Համենայն դեպս, հանրության համար այլ շարժառիթ թերևս դժվար է լինելու պատկերացնել: Իսկ հանրությունը պարտավոր չէ քաղաքագիտական իմաստնությամբ աչքի ընկնել և բարդագույն քաղաքական կոմբինացիաները հասկանալ:

Ավելին, Հայաստանում հասարակությունը հենց այդօրինակ քաղաքականության դեմ է բողոքում, պահանջելով հանրամատչելի քաղաքական պահվածք բոլոր ուժերից: Այստեղ իհարկե ամենամեծ խնդիրներից մեկը պարզապես հռետորաբանության բովանդակային տրանսֆորմացիան է, երբ քաղաքացիական արժեքների վրա հիմնված հռետորաբանությունը գալիս և հանգում է Բարգավաճ Հայաստանի հետ կապված հույսերին: Ակնառուն, և թերևս բացասական իմաստով ակնառուն հենց այդ կորն է, հատկապես այն դեպքում, երբ ԲՀԿ-ն գրեթե մեկ ամիս առաջ էր մերժել Կոնգրեսին: Ըստ երևույթին Կոնգրեսը որոշել է ամիսը մեկ հրավեր կամ առաջարկ ուղղել Բարգավաճ Հայաստանին:

Միգուցե արժեր նաև հանրահավաքի ժամանակ շնորհավորել Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը, որ նույն օրը նշվում էր Դուբայում: Գուցե այս անգամ, շոյվելով դրանից, ԲՀԿ առաջնորդը մտածեր Կոնգրեսի առաջարկի վրա: Ընդ որում, բանն այստեղ այդ առաջարկի քաղաքական կամ քաղաքագիտական ռացիոնալությունը չէ, որովհետև Տեր-Պետրոսյանը գուցե իրավացի է միանգամայն, երբ պնդում է, որ մնալով Սերժ Սարգսյանի կողքին, Ծառուկյանը պարզապես կորցնելու է իր քաղաքական դեմքը և քաղաքական հեռանկարները:

Իհարկե այդպես է, ընդ որում առաջինը Տեր-Պետրոսյանը չէ, որ վերլուծությունների մակարդակով խոսել կամ խոսում է այդ մասին: Բայց այստեղ խնդիրն այն է, թե ի՞նչ է Կոնգրեսը՝ քաղաքագիտական վերլուծությունների կենտրոն, թե՞ քաղաքացիական պայքարի առաջամարտիկ, որը ցանկանում է կառուցել քաղաքացիական ինքնագիտակցությամբ հասարակություն՝ անկախ իշխանափոխությունից: Սակայն, այդ ամենով հանդերձ, ԲՀԿ-ն իհարկե կարող է գործակցել Կոնգրեսի հետ, բայց իհարկե Սերժ Սարգսյանի հետ գործակցության շրջանակում: Բանն այն է, որ Կոնգրեսը Սարգսյանին կարծես թե կարող է այդպիսով լավ հիմք տալ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի օրինակով ընդդիմություն գործուղելու համար, ինչպես եղավ 2006 թվականին ՕԵԿ-ի հետ:

Դառնալով Կոնգրեսի գործընկեր, ԲՀԿ-ն թերևս կգնա թե՛ ինքնաոչնչացման, թե՛ միևնույն ժամանակ Կոնգրեսի ոչնչացման կարճ ճանապարհով: Պարզապես հնարավոր է, որ թե՛ ԲՀԿ, թե՛ Կոնգրեսի արագ ոչնչացումը այդքան էլ շահեկան չէ Սարգսյանի համար, քանի որ սխալ կլինի այդպիսի հարված հասցնել երկու ուժերի, որոնք տվյալ պահին անվտանգ են: Չէ՞ որ ավելորդ հարկ կլինի մտածել նրանց դատարկ թողած տեղը լրացնելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում