Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին «Մեկ ազգ մեկ մշակույթ»-ում ֆինանսական չարաշահումներ են կատարվել

Վերահսկիչ պալատի կողմից «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքներից պարզվել է, որ նախկինում ՕԵԿ, ներկայումս ԲՀԿ-ական Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այնտեղ ֆինանսական չարաշահումներ են կատարվել: «Առաջին լրատվական»-ն այս մասին տեղեկացավ Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքէջից:

Ըստ այդմ՝ Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրությունն ավարտել է 13 կետանոց եզրակացությամբ: Այդ կետերից մեկի համաձայն՝ հիմնադրամի 2008, 2009, 2010 թվականների հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից կատարված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային ծախսը ցույց է տրվել որպես փաստացի ծախս, իսկ տարեսկզբի մնացորդները ծախսվել են գործադիր տնօրենի հայեցողությամբ հիմնադրամի կարիքների համար:

Մշակույթի նախարարությունը հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերը 2009 թվականին (ոչ փառատոնային տարի) նախատեսել է 2008 թ. փառատոնային տարվա համեմատ ավելի շատ (2008-ին նախատեսվել է 12,834.0 հազար դրամ, 2009-ին` 18,606.3 հազար դրամ), ինչպես նաև չի վերանայվել հաստիքային միավորների թիվը: Կամ՝ 2008 թ. «Գիտաճանաչողական ուղևորություններ» և «20 տարի անց» միջոցառումների նախահաշիվներով հիմնադրամի աշխատողներին նախատեսվել է աշխատավարձ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար 3,000.0 հազ. դրամ, այն դեպքում, երբ 2008 թ. ապարատի պահպանման ծախսերով (12,834.0 հազար դրամ) արդեն իսկ նախատեսվել է 10,903.7 հազար դրամի աշխատավարձ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար:

Երեք միջոցառումների նախահաշիվներով փառատոնի ստեղծագործական խմբի և հիմնադրամի աշխատողների համար նախատեսված աշխատավարձի գումարներից հաշվարկվել և վճարվել է հավելավճար 6,768.5 հազար դրամ (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը):

Հիմնադրամի կողմից, առանց նվիրատուի գրավոր համաձայնության, 2008, 2009 թվականների նախահաշիվներով չնախատեսված 2,463.7 հազար դրամի ծախսեր են կատարվել, այդ թվում՝ ձեռք են բերվել 1,603.7 հազար դրամի հիմնական միջոցներ:

2010 թ. «Կատարողական արվեստի օրեր» ծրագրի միջոցներից հիմնադրամի աշխատակիցներին հաշվարկվել և վճարվել է ընդամենը 2,299.8 հազար դրամ հավելավճար (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը) ու պաշտոնական պարտականություններից բացի` կատարած ավելացված աշխատանքի ծավալի դիմաց աշխատավարձին ավելացվել է ընդամենը 2,502.2 հազար դրամ (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը), այն դեպքում, երբ ծրագրի միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով հիմնադրամի աշխատակիցներին պայմանագրի հավելված 1-ով (2010 թ. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի պահպանման ծախսեր) արդեն իսկ նախատեսված է եղել աշխատավարձ:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար փորձեցինք զանգահարել նաև Թամար Պողոսյանին, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում