Thursday, 18 04 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դարեր շարունակ կինը դիտարկվել է որպես «վերարտադրող մեքենա». հոգեբան

Նոյեմբերի 25-ից մեկնարկում է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակը, որը կավարտվի դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: 16-օրյակի շրջանակում Հայաստանում նախատեսված են մի շարք միջոցառումներ` ի պաշտպանություն կանանց իրավունքների:

«Առաջին լրատվական»-ը հոգեբանական գիտությունների թեկնածու, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ զրույցում փորձեց հասկանալ` ի՞նչ հիմքեր ունեն, որտեղի՞ց են գալիս կանանց հանդեպ իրականացվող բռնությունները:

Նրա խոսքով, կանայք, ինչպես ծերերն ու երեխաները, մեր հասարակության ամենախոցելի, ամենաանպաշտպան շերտն են: Հարցին` ինչո՞ւ են կանայք ամբողջ աշխարհում ու Հայաստանում մասնավորապես խոցելի, հոգեբանը պատասխանեց, որ «գենդերային քաղաքականություն», «գենդերային հավասարություն» անվանումների տակ ներկայում էլ հսկայական աշխատանք է տարվում` հասկանալու, թե ինչու են կանայք մշակութաբանորեն, պատմականորեն ենթարկվում բռնությունների կամ ինչու պետք է կանանց առնել պաշտպանության տակ:

Հոգեբանի խոսքով, տարբեր մշակույթներում` արևելյան, նաև եվրոպական, կնոջ սոցիալական դերը նսեմացված է եղել, ինչն ունի իր արմատները:
Պատճառներից մեկը, ըստ հոգեբանի, այն է, որ կնոջը պատմականորեն դիտարկել են որպես «վերարտադրող մեքենա»:

Մեզ հետ զրույցում նա մի հետաքրքիր բան ասաց, որ երբ Աստվածաշունչը եբրայերենից թարգմանում էին տարբեր լեզուներով, այդ «կնատյաց րաբիները» դիտմամբ նենգափոխել են Աստվածաշնչյան հայտնի տողերը, որոնք մեզ հայտնի են որպես «Եվան սերեց Ադամի կողոսկրից», այնինչ իրականում եղել է հակառակը` եղել է Ադամի կողքին, ոչ թե կցորդը: «Ստացվում է, որ այդ սխալը բերել է մշակութային այսպիսի հայացքի` որ կինը պետք է դիտարկվի որպես վերարտադրող, ձայնազուրկ էակ»,- ասաց հոգեբանը` ընդգծելով, որ դա խորը հետք է թողել մարդկանց հոգեբանության վրա՝ այնքան, որ պետականության ստեղծման ժամանակ դա չի փոխվել:

Նրա խոսքով, աշխարհում մեծ թափ առնող կանանց շարժումները կարծես գալիս են վրեժ լուծելու իրենց ոտնահարված իրավունքների համար: «Դրանք այն կանայք են, որոնք ժամանակին բռնության են ենթարկվել իրենց ամուսինների, հասարակության կողմից, չեն կարողացել ինքնահաստատվել»,- ասաց հոգեբանը` ընդգծելով, որ դրանով վերջիններս փորձում են իրենց կորցրած դիմագիծը վերագտնել: Ըստ հոգեբանի` դա անգիտակցական մակարդակում նստած է այդ կանանց ենթագիտակցության մեջ՝ իրենց տեղը հաստատել աշխատանքում, սոցիալական կյանքում ու հենց այդտեղից է գալիս կնոջ դերի մեծացման միտումը:

«Որքան կինը հարգանքի արժանի մեծագույն անձ դիտարկվի, այնքան նրա խոցելիությունը կնահանջի»,- համոզված ասաց նա` ընդգծելով, որ բռնությունները կպակասեն միայն այն դեպքում, երբ սեռերի միջև հավասարություն լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում