ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց շախմատի Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայել Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարը:
9-րդ տուրում Լևոն Արանյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Յան Նեպոմնյաշչիի հետ և վաստակեց 5.5 միավոր:
Նորվեգացի Մագնուս Կառլսենը սև ֆիգուրներով առավելության հասավ Խիկու Նակամուրայի նկատմամբ և, միավորներով հավասարվելով մեր գրոյսմաստերին, վերջինիս գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:
9-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Լևոն Արոնյան – Յան Նեպոմնյաշչի` 0.5:0.5,
Վասլի Իվանչուկ – Սերգեյ Կարյակին` 0.5:0.5,
Մագնուս Կառլսեն – Խիկու Նակամուրա` 1:0,
Բորիս Գելֆանդ – Վիշվանաթան Անանդ` 0.5:0.5,
Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ` 1:0:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Մագնուս Կառլսեն – 5.5միավոր
2. Լևոն Արոնյան – 5.5 միավոր
3. Սերգեյ Կարյակին – 5միավոր
4. Յան Նեպոմնյաշչի – 5միավոր
5. Վասիլի Իվանչուկ – 5միավոր
6. Պյոտր Սվիդլեր – 4.5միավոր
7. Վիշվանաթան Անանդ – 4.5միավոր
8. Բորիս Գելֆանդ – 3.5միավոր
9. Վլադիմիր Կրամնիկ – 3.5միավոր
10. Խիկու Նակամուրա – 3միավոր