Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Եկել է պահը վերականգնելու սեփական իշխանություն ընտրելու իրավունքը. Լ. Զուրաբյան

Մենք պայքարելու ենք օգոստոսից անազատության մեջ պահվող քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատության համար: Այսօր կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ընկերները մեկ պայքար ունեն՝ և այդ պայքարը հանուն ազատության է»,- նկատեց նա:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին նկատեց, որ համաժողովրդական ճնշման ալիքը պետք է ստիպի հեռանալ Սերժ Սարգսյանին: «Առաջարկում ենք ընդունել Սերժ Սարգսյանի պաշոնանակության իրավաքաղաքական հռչակագիր: Առկա են նրա պաշտոնանկության հետևյալ հիմքերը. վարչապետի պաշտոնում Ս.Սարգսյանը դիմել է ընտրակեղծիքների և այդ ճանապարհով կատարել իշխանության յուրացում:

Մասնավորապես նա խախտել է օրենքի պահանջը. լինելով վարչապետ՝ միաժամանակ չարաշահել է պաշտոնական դիրքը՝ լինելով նաև նախագահի թեկնածու: Նա, որպես վարչապետ, աջակցել է Մարտի 1-ին, նպաստել է բռնի ուժի կիրառմանը, ինչի արդյունքում եղել են 10 զոհեր: Սերժ Սարգսյանը պարտակել է մարտիմեկյան դեպքերը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում ցուցաբերել է հանցավոր անգործություն, ինչի արդյունքում զոհվել են հարյուրավոր զինվորներ, անկում է ապրել բանակի բարոյահոգեբանական վիճակը: Երկիրը մղվել է քայքայման սահմանագիծ:
Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հեռանա իշխանությունից»,- ասաց Զուրաբյանը՝ տեղում քվեարկության դնելով հռչակագիրը և ցուցարարների շրջանում բարձրացված ձեռքերի թվով այն համարեց ընդունված:

«Եկել է պահը վերականգնելու սեփական իշխանություն ընտրելու իրավունքը»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում