Ազատության հրապարակում մեկնարկեց Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում ամոթանք տվեց նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այսօր հանրապետության տարածքում խստացված ոստիկանական ռեժիմով մարդկանց շարժը դեպի Երևան կասեցնելու համար։
Հետո հանրահավաքի մասնակիցներին կոչ առեց լռել. «մի պահ նայենք միմյանց աչքերին, որ այդ լռության մեջ բյուրեղանա ժողովրդի հաղթելու կամքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։