Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հիմնադրամի արժեքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հերթական հեռուստամարաթոնի ավարտից հետո տարբեր գնահատականներ են հնչում տեղի ունեցածի կապակցությամբ, գնահատվում է հանգանակված գումարի չափը, շատերը գոհ են, մի մասը՝ դժգոհ, մի մասը անտարբեր է և ամեն ինչ ընդամենը համարում է ձևական մի արարողակարգ, որ կատարվում է ամեն տարի, սակայն որի արդյունքները չեն երևում՝ արդեն քանի տարի է: Մյուսները հակադարձում են, որ իրականում հիմնադրամը շատ գործ է անում, որը պարզապես պետք է տեսնել, և կարելի է տեսնել, եթե կա ցանկություն:

Այդ խայտաբղետ գնահատականների, խաչաձև որակումների և մեկնաբանությունների առանցքում, սակայն, ընկած է մի կարևոր հարց՝ որքանո՞վ է Հայաստան համահայկական հիմնադրամը համապատասխանում նոր ժամանակի պահանջներին, չափանիշներին, մտածողությանը: Ի վերջո, նոր ժամանակներ են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում: Ոչ միայն Հայաստանում են հասարակական լուրջ գիտակցական տրանսֆորմացիաներ տեղի ունենում, արժեքային վերանայումներ, տեխնոլոգիական հեղափոխություն, այլ նաև սփյուռքում՝ թե՛ ներհամայնքային կյանքում, թե՛ համաշխարհային կյանքի համատեքստում, որի մի մասն էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցներն են:

Ինչքանով է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես կառույց, իր կառուցվածքային և բովանդակային բաղադրությամբ համապատասխանում այդ նոր իրողություններին, նոր չափանիշներին, նոր պահանջներին: Որքանով է հիմնադրամը համարժեք առկա վերափոխումներին Հայաստանում և սփյուռքում, նոր մտածողության ի հայտ գալուն, նոր իրողությունների և պատկերացումների ի հայտ գալուն:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո հատկապես աշխահում փոխվում է մարդկանց պատկերացումը տնտեսական համակարգերի, ֆինանսական մեխանիզմների գործունեության հանդեպ, փոխվում է աղքատի վերաբերմունքը հարուստի հանդեպ, փոխվում է հանրային վերաբերմունքը ունևոր խավի հանդեպ, այն մեկ տոկոսի հանդեպ, որը տնօրինում է երկրների հարստությունների մեծ մասը: Ուզենք թե ոչ՝ այս ամենը առնչություն ունի նաև հայությանը, որովհետև մենք ապրում ենք այս աշխարհում, որովհետև մենք, ինչքան էլ ուզենք քաղաքական և քարոզչական նպատակներից ելնելով՝ ինքներս մեզ «հայկական աշխարհ» պարտադրել, իրականում ընդհանուր աշխարհի մի մաս ենք և չենք կարող չկրել, առավել ևս՝ սփյուռքում, այդ աշխարհի միտումների ազդեցությունը:

Ահա այդ համատեքստում, հանդիսանալով գլոբալ հայկական կառույց, «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է մշտապես քայլի ժամանակին համընթաց և նույնիսկ ինքը որոշակիորեն առաջ անցնի ժամանակից, ինքը նոր ժամանակ բերի համահայկական կյանքում: Մենք կարծես թե շատ ենք տարվում վիճակագրական ցուցանիշներով, մինչդեռ «Հայաստան» հիմնադրամը, վիճակագրական գործիք լինելուց առաջ, պետք է լինի արժեք, կենսունակ և ժամանակին համընթաց քայլող, արդիականության զգացումը երբեք չկորցնող գործիք: Այդպիսի՞ն է արդյոք հիմնադրամը: Մենք կարո՞ղ ենք արդյոք հիմնադրամի հերթական մարաթոնին նայելով՝ խոսել այդ ժամանակի համարժեքության և համընթացության մասին, թե՞ ավելի է ակնհայտ դառնում ժամանակից հետ մնալու իրողությունը:

Երևի թե ժամանակն է հասունանում, որ հայ հասարակությունում և համայն հայության շրջանում դիսկուրս ծավալվի այդ թեմատիկայով, քանի դեռ մեր համազգային կյանքի արդյունավետության տեսանկյունից կարևոր պոտենցիալ պարունակող գաղափարը վերջնականապես չի վերածվել ֆորմալ մի կառույցի, որը ոչնչով չի տարբերվի, ասենք, սփյուռքի նախարարության մի ինչ-որ բաժնից կամ վիճակագրական ազգային ծառայության մի ինչ-որ վարչությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում