Միլանի «Ինտեր»-ը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում 3:0 հաշվով պարտության մատնեց հարավկորեական «Սոննամ Իլվա»-ին և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման 3-րդ րոպեին հաշիվը բացեց Ստանկովիչը, 32-րդ րոպեին Զանետին կրկնապատկեց այն: Միլիտոն 73-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր: Եզրափակիչում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Ինտեր»-ը կհանդիպի Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ «Մազեմբե»-ի հետ: