Աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Վախթանգ Դարչինյանը «Boxingscene»-ին տված հարցազրույցում փորձել է մեկնաբանել մեքսիկացի Աբներ Մարեսից կրած պարտությունը: «Մենք հրաշալի մենամարտ անցկացրինք: Հուսով եմ, որ մոտ ապագայում կրկին կհանդիպեմ Մարեսի հետ: Ես կարծում եմ, որ նա շատ նման է ինձ. հանուն երկրպագուների պատրաստ է զոհաբերել ամեն ինչ: Մեր երկրպագուները չեն ների մեզ, որ ցածր որակի մարտ անցկացնենք, ինչպես անում են շատ բռնցքամարտիկներ: Մենք այստեղ ենք հանուն մեր երկրպագուների և առանց նրանց մենք ոչ մի տեղ չէինք լինի: Ես անհամբեր սպասում եմ Պերեսի հետ մարտին: Գիտեմ, որ իսկական պատերազմ է սպասվում, և խոստանում եմ այս անգամ նույն սխալը թույլ չտալ: Այս անգամ ես իմ բախտը չեմ թողնի մրցավարների հույսին»: