«Առաջին լրատվական»-ի աղբյուրների հավաստմամբ, իշխող ՀՀԿ-ում ԱԺ նախագահի հարցը լուրջ խնդիր է դարձել:
Բանն այն է, որ ՀՀԿ մեծամասնությունը չի ցանկանում, որ Սամվել Նիկոյանը ԱԺ նախագահ դառնա: Դրա պատճառն այն է, որ դա կարող է նրան առաջ մղել ԱԺ ընտրություններում ՀՀԿ խորհրդարանական ցուցակում, ինչն էլ խորհրդարանական ընտրություններից հետո իր հերթին բարձր պաշտոնի նշանակում է ենթադրում: