Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

«Ուսուցչուհին մարքսիստի սիրուհին է»

Այսօր հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երեք ամիս շարունակ հանրապետության ուսուցիչների աշխատավարձերը բռնագանձվում են տնօրենների կողմից: Անդրադառնալով թիվ 127 դպրոցին՝ մարքսիստը ասաց, որ տնօրենն աշակերտներին ստիպում է քացով հարվածել ընդդիմացող ուսուցչուհուն, տնօրենը ուսուցիչների հետ բարոյահոգեբանական հաշվեհարդար է տեսնում: Նա նաև նշեց, որ բռնագանձումները հաճախ հասնում են երեսուն տոկոսի, բայց ԿԳՆ-ի կողմից ոչ մի արձագանք չկա: Նա հայտարարեց, որ նրանք, ովքեր հրաժարվում են աշխատավարձից թողնել տնօրենին, հրապարակավ ֆիզիկական հաշվեհարդարի են ենթարկում հենց միջանցքներում:

Թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանից փորձեցինք պարզել` ի՞նչ է իրականում կատարվում իրենց դպրոցում: Պարզվում է` Դավիթ Հակոբյանն անցյալ տարի Նելսիկ Էլոյանի մոտ ընկերոջ հետ գնացել է դպրոց և խնդրել իր բարեկամուհուն` Լարիսա Պապյանին, ընդունել աշխատանքի` որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Տնօրենը ընդունել է, որից հետո Լարիսա Պապյանը ցանկացել է տնօրենի հետ այլ հարաբերությունների մեջ մտնել, սակայն մերժվելով` սկսել է բամբասանքներ տարածել: Բացի այդ, տնօրենի պատմելով` աշակերտների և գործընկերների հետ ուսուցչուհին անընդհատ վեճերի մեջ է եղել. «Ընդհուպ բանը հասել է նրան, որ 16 տարեկան մի աղջկա ապտակել է մարդկանց ներկայությամբ, որից հետո ծնողը իր երեխային հանել է դպրոցից»,- ասաց տնօրենը` հավելելով, որ նախորդ հինգշաբթի 16 տարեկան տղային դասարանի առաջ փողոցային լեզվով անվանել էր անբարոյականի տղա, որից հետո աշակերտը փորձել է հարվածել ուսուցչուհուն, սակայն ընկերները չեն թողել, հետ են քաշել, աշակերտը ընկել է, ոտքը կպել է ուսուցչուհու ոտքին։ Իսկ մարքսիստի պատմածը Նելսիկ Էլոյանը կատարյալ սուտ համարեց:

Տնօրենը, սակայն, այսօր մարքսիստի բարեկամի հետ զրույցում պարզել է, որ Լարիսա Պապյանը ոչ թե վերջինս բարեկամուհին է, այլ սիրուհին:

Լարիսա Գուրգենի Պապյանը դպրոցում աշխատում է մեկ տարի և երեք ամիս, իսկ այսօր չի եկել աշխատանքի:

«16 տարեկան աշակերտները բողոքել են մանկխորհրդին, և մանկխորհուրդը որոշում կկայացնի»,- ասաց տնօրենը:

Անդրադառնալով մարքսիստի հնչեցրած այն հայտարարությանը, որ մոտավորապես 30 տոկոսի չափով բռնագանձվում են ուսուցիչների աշխատավարձերը, Նելսիկ Էլոյանը պատասխանեց. «Բոլոր ավագ դպրոցներին չի բավարարում բյուջետային հատկացումը, դրա համար մենք, լինելով ՊՈԱԿ-ներ (ՊՈԱԿ-ի մասին օրենքի 3-րդ հոդված առաջին կետով), պատասխանատու ենք աշխատավարձերի հավելավճարների և այլնի համար: Մենք պետք է տարին փակենք առանց պարտքերի, ՊՈԱԿ-ի մասին օրենքը դա է ասում եղած հնարավորությունների սահմանում: Դրա համար մեզ մոտ հաշվեցինք բյուջեի ճեղքվածքը, այն կազմեց մոտ 5 մլն դրամ, և 27 տոկոս պակասեցնելով՝ մենք տեղավորվեցիք»,- ասաց տնօրենը` ավելացնելով, որ սա վերաբերում է հանրապետության բացառապես բոլոր ավագ դպրոցներին: Նա նաև ավելացրեց, որ հարցին լուծում կա. այս տարի ինչ պակասել է, մյուս տարի կկոմպենսացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում