ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Միխայել Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարի վերջին` 9-րդ տուրը:
Առաջինն իրենց պարտիան ավարտեցին Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը` 0.5:0.5: Մյուս մրցավեճերում պայքարը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով իր ուժերը չափում է Յան Նեպոմնյաշչիի հետ: