Գյումրիի Ժուռնալիստների միության «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Բաղրամյան 26-ում հաշվարկեն, որ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ ուժային, ֆինանսական և վարչական ռեսուրսների օգտագործումը բավարար է ընտրակեղծիքներ անելու և վերարտադրվելու համար, ապա կարող են իրենց ազատել «Ա1+» կոչվող գլխացավանքից : Այդ դեպքում, ըստ Լևոն Բարսեղյանի, իշխանությունները կարող են հրահանգել Գրիգոր Ամալյանին, որպեսզի նա կայացնի պրագմատիկ որոշում և եթեր տրամադրի «Ա1+»-ին: Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն «Ա1+»-ի հարցում ոչինչ որոշել չի կարող, քանի որ այս հեռուստաընկերության հարցը ծայրահեղ քաղաքականացված է: