Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Էլի ուզում են եթերային բազմազանությունը բացառել. Բ.Նավասարդյան

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին կհրապարակի հեռուստահաճախությունների մրցույթների արդյունքները: 2002թ. ապրիլի 2-ից մինչ օրս եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը այս անգամ ևս մասնակցում է ՀՌԱՀ հայտարարած մրցույթին և տվյալ հաճախականության վրա ունի մրցակից: «Ա1+» -ին եթեր վերադարձնելու համար ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հանգանակություն-քվեարկությունը շարունակվում է: Երևանի մամուլի ակումբի նախագահ, «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բորիս Նավասարդյանից «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե այս անգամ ՀՀ իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և չե՞ն խոչընդոտի «Ա1+»-ի` եթեր վերադառնալուն: «Կա մտավախություն, որ այս անգամ էլ «Ա1+»-ին եթեր չեն տրամադրի: Այստեղ կարող է լինել երկու միտում, որը կթելադրի իշխանություններին` որոշում կայացնելու հարցում: Առաջին դեպքում նրանք կարող են լսել ինչպես Հայաստանի հասարակության, այնպես էլ միջազգային հանրության ձայնը և վերականգնել «Ա1+»-ի խախտված իրավունքները: Երկրորդ միտումն այն կլինի, որ նախկինի պես կսահմանափակեն բազմազանությունը եթերում և սահմանափակել անկախ հեռուստաալիքների եթեր դուրս գալու հնարավորությունը : Թե որ միտումը կհաղթի` դժվարանում եմ ասել»,- ասաց մեր զրուցակիցը: Բորիս Նավասարդյանին հիշեցրինք, որ կա եվրոպական կառույցների ճնշումը, և հենց թեկուզ երկու տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց վճիռ` հօգուտ «Ա1+»-ի խախտված իրավունքների վերականգնման: Չի՞ կարծում, որ այն կարող է իր ազդեցությունն ունենալ: «Ես կարծում եմ, որ եթե որոշ կառույցներ կասկածներ ունեին «Ա1+»-ի իրավունքների սահմանափակումների հետ կապված, ապա վերջին զարգացումները` սկսած 2008 թ. մրցույթների սառեցումից մինչև այս տարվա հունիսին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը, թվայնացման այդ ողջ գործընթացը ապացուցեցին, որ դա միտումնավոր քաղաքականություն է, որի նպատակը Հայաստանի եթերում բազմազանությունը բացառելն է: Այդ առումով միջազգային կառույցներն այսօր շատ ավելի հստակ և սկզբունքային դիրքորոշում ունեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում