Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Օլիգարխիայի և իշխանության հարցը

Այսօր միայն ալարկոտները չեն խոսում այն մասին, որ Հայաստանի զարգացման առաջ կանգնած թիվ մեկ խոչընդոտը օլիգարխիան է: Արդեն նույնիսկ այդ շրջանակների ներկայացուցիչներն են սկսել այդ մասին խոսել, ինչի օրինակը Լևոն Հայրապետյանի հայտնի հարցազրույցն է:
Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, որքան մոտենա նախընտրական արշավը, երևի թե այդ մասին նույնիսկ Գագիկ Ծառուկյանը կսկսի խոսել: Նա գուցե արդեն իսկ խոսում է` հանդես գալով մանր ու միջին բիզնեսի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ դիրքից հանդես գալը անուղղակի նշանակում է, որ դուրս ես գալիս օլիգարխիկ շահերի դեմ: Մնում է երևի, որ Գագիկ Ծառուկյանն ուղղակի հայտարարի այդ մասին և դուրս գա ինքն իր դեմ:

Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև օլիգարխիան այնպես է խժռել Հայաստանը, որ արդեն վերջին փշրանքների վրա ինքն էլ տեսնում է իր գործած ավերածությունները: Դրանց ծավալներն ու խորությունն այնպիսին է, որ այլևս անհնար է հանրությանը որևէ հարցում համոզել, բացի սեփական անձի կամ շահի դեմ հրապարակավ դուրս գալուց, որովհետև միայն դա կարող է հասարակությանը համոզել, որ առաջվանը չես և կարող ես ինչ-որ բան փոխել:

Եթե, իհարկե, գոնե դա համոզի, որովհետև հասարակությունը երևի անգամ դրան չի հավատա, եթե նույնիսկ տեսնի, որ որևէ օլիգարխ ինքն իր դեմ է դուրս եկել: Բայց իրավիճակը հատկանշական է հենց այդ իմաստով, որ այլ ելք չկա, քան թեկուզ իմիտացիոն երանգներով սեփական դիրքերի վրա գրոհելը, ինքնախարազանվելը, ինքնահրկիզվելը բառի բուն և պատկերավոր իմաստով: Բայց, արդյոք կա՞ օլիգարխիայի խնդիրը լուծելու տեսանելի և շոշափելի տարբերակ: Չէ՞ որ մի բան է խնդիրն ընդունելը, դրա մասին բարձրաձայնելն ու դրա դեմ պայքարի մասին հռչակագրեր ընդունելը, մեկ այլ բան է գործնականում օլիգարխիկ համակարգի խնդիրը լուծելը:

Այսինքն` հարցը հետևյալն է. արդյոք օլիգարխիկ համակարգի խնդիրը հնարավո՞ր է առանձնացնել ընդհանուր իշխանական համակարգի խնդրից և լուծել առանձին, թե՞ օլիգարխիայի խնդիրը կարող է լուծվել միմիայն փաթեթով՝ իշխանության ամբողջ խնդրի հետ մեկտեղ:

Կա տարածված, և թերևս բավական հիմնավոր կարծիք, որ, օրինակ, անհնար է օլիգարխիայի խնդիրը լուծել, քանի դեռ չի հեռացել Սերժ Սարգսյանը՝ օլիգարխիայի ընտրած նախագահը, քանի որ նա երբեք իրական քայլեր չի անի օլիգարխիայի դեմ, որովհետև դա այն ծառի ճյուղն է, որի վրա նա նստած է: Այդ փաստարկը իսկապես տրամաբանական է: Եթե Սերժ Սարգսյանը ձեռք բարձրացնի օլիգարխիայի վրա, ինչպես հռչակել է Տիգրան Սարգսյանի հետ մեկտեղ, ապա կարող է մնալ ձեռնունայն և զրկվել իշխանությունից, որովհետև նա իր իշխանությունը օլիգարխիայից է ստացել, ոչ թե ժողովրդից: Հետևաբար, քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, օլիգարխիկ համակարգի հարցը չի լուծվի երբեք: Այդ է եզրակացությունը, եթե ընդունում ենք տեսակետը, որ Սերժ Սարգսյանը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Բայց արդյոք այդ տեսակետը բացարձա՞կ է և չկա՞ տարբերակ, երբ Սերժ Սարգսյանը կարող է ձեռնամուխ լինել օլիգարխիայի խնդրի լուծմանը, փորձելով դրանով պահպանել իր իշխանությունը: Տեսականում տարբերակներն, իհարկե, շատ են, բայց խնդիրն այն է, թե արդյոք գործնական հարթության վրա կա որևէ սցենար, որի պարագայում Սերժ Սարգսյանը կարող է լուծել օլիգարխիայի խնդիրը և միաժամանակ շարունակել մնալ նախագահ: Այս պարագայում, իհարկե, հարցը պետք է դնել ոչ թե մնալու, այլ դառնալու կտրվածքով: Այսինքն` Սերժ Սարգսյանը կարող է դառնալ նախագահ, եթե լուծի օլիգարխիայի խնդիրը, որովհետև ներկայումս նա նախագահ չէ, այլ օլիգարխիայի տեղապահը՝ իշխանության բարձրագույն պաշտոնում, կամ օլիգարխիայի փոխզիջումը՝ իշխանության բարձրագույն պաշտոնում:

Այդ հանգամանքը նրան միգուցե երբեք էլ չխանգարեր, չանհանգստացներ, եթե Հայաստանը մտած չլիներ իրապես պատմական կարևորության մի փուլ: Այդ փուլի առանձնահատկության մասին շատ եմ խոսել՝ տեղի են ունենում համաշխարհային մեծ վերափոխումներ, որոնք չեն կարող չշոշափել Հայաստանը, առնվազն տնտեսական իմաստով, ինչը այսօր այնքան է շաղկապված քաղաքական իմաստի հետ, որ դա ունենում է տնտեսաքաղաքական լուրջ ազդեցություն:

Այդ հարցը հատկապես լրջանում է այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են չափազանց խորը: Համաշխարհային այդ իրողություններին զուգահեռ, Հայաստանում խորանում է համակարգային ճգնաժամը: Ներիշխանական հակասությունների բռնկումները, որոնք տեղի են ունենում,- որքան էլ իշխանությունը փորձում է կոծկել դրանք,- պայմանավորված են հենց համակարգային ճգնաժամով, որի արմատում ռեսուրսների սղությունն է, սպառումը: Այս երկիրը այլևս ոչինչ չի ստեղծում, որովհետև օլիգարխիան կանգնած է ստեղծագործական ջիղի վրա՝ ինքը ունակ չէ ոչինչ անելու, իսկ ուրիշներին էլ թույլ չի տալիս անել: Համաշխարհային իրավիճակն էլ թույլ չի տալիս կայունության հուսալի երաշխիքներ ստանալ դրսից:

Այդօրինակ երկրում ամենևին էլ ցանկալի չէ, մեղմ ասած՝ ցանկալի չէ նախագահի դե յուրե պատասխանատվությամբ լինել օլիգարխիայի դե ֆակտո տեղապահ: Ոչ միայն ցանկալի չէ, այլ երևի թե նույնիսկ վտանգավոր է:

Այդպիսի իրավիճակում Սերժ Սարգսյանը այլ ելք չունի, քան օլիգարխիայի հետ հարաբերությունում գնալ վա-բանկ՝ նա կամ դառնում է նախագահ, կամ նրա նախագահության ամեն մի օրը է՛լ ավելի է ծանրացնում պատասխանատվության բեռը նրա ուսերին: Այդ իրողությունը մի քանի տարի առաջ կարող էր լինել խիստ տեսական և նույնիսկ չափազանցություն, բայց ներկայիս արտաքին և ներքին հանգամանքները այն դարձրել են միանգամայն իրատեսական, միանգամայն փաստացի, հետևաբար օլիգարխիայի հարցը կարող է լուծվել իշխանության հարցից առանձին: Այսինքն` օլիգարխիայի հարցը կարող է լուծվել, բայց իշխանության հարցը կշարունակի մնալ, իհարկե՝ արդեն այլ բովանդակությամբ: Հարցն արդեն այն կլինի, թե դրանով իշխանության հարցի լուծումն ավելի կմոտենա, թե կհեռանա հասարակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում