ԼՂՀ կառավարությունը այսօր ԼՂՀ ԱԺ է ուղարկել Ղարաբաղի հաջորդ տարվա բյուջեի նախագծի հետ կապված` ԱԺ խումբ խմբակցությունների առաջարկների մասին ամփոփաթերթիկը: ԼՂՀ Աժ մշտական հանձնաժողովների ղեկավարերի` այսօր կայացած նիստում որոշում է կայացվել ԼՂՀ հաջորդ տարվա բյուջեն մտցնել լիագումար նիստի օրակարգ: ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով բյուջեի նախագծի հետ կապված քննարկումների առաջին փուլը, հայտարարել է, որ այդ քննարկումները հնարավորություն են տվել տեսնել բյուջեի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, ինչպես նաև բյուջեի վրա խորհրդարանի ունեցած ազդեցության հնարավորությունները: Վաղը ԼՂՀ ԱԺ-ն լսելու է կառավարության ներկայացուցիչներին, ովքեր ԼՂՀ բյուջեի նախագիծն ու կից ծրագրերն են ներկայացնելու, ինչից հետո քննարկումն ընդատվելու է, և ԼՂՀ պատգամաորները ունենալու են քսանչորս ժամ` իրենց առաջարկությունները ներկայացնելու համար: Բյուջեի քննարկումները կշարունակվեն չորս օր հետո:
Լուսանկարը` PanARMENIANPHOTO-ի