«Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (European Council on Foreign Relations) Լոնդոնի մասնաճյուղի քաղաքագետ Բեն Ջուդահը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին , մասնավորապես` ղարաբաղյան կարգավորման բանակցային ներկա փուլին, նշեց. «Ես մեծ տեղաշարժ չեմ սպասում ղարաբաղյան կարգավորման գործընթացում, սակայն առաջիկայում ֆորմալ, բայց շատ կարեւոր փոփոխություն կլինի` ԵԱՀԿ Մինսկի խմբում ԵՄ-ն կունենա իր ներկայացուցիչը»: