Բրազիլիայի Կալդաս-Նովաս քաղաքում ավարտվեց շախմատի 2011թ. Աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրը:
Մ-18 տարեկանների մրցապայքարում 6 անընդմեջ հաղթանակներից հետո իր առաջին ոչ-ոքին խաղաց Սամվել Տեր-Սահակյանը, ով խաղաղությամբ ավարտեց իր պարտիան մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վլադիմիր Ֆեդոսեևի հետ: Կայացած 7 տուրերից հետո Սամվելը 6.5 միավորով զբաղեցնում է առաջատարի դիրքը:
Ռոբերտ Աղասարյանն առավելության հասավ Խավիեր Մոնորիի նկատմամբ և վաստակած 4.5 միավորով գտնվում է 23-րդ տեղում:
Մ-16 տարեկանների մրցապայքարի 7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Դրագուն Կամիլի հետ և 5.5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Կարեն Գրիգորյանն իր հերթին հաղթեց Դանիել Էբելինգին և 5 միավորով գտնվում է 14-րդ տեղում: