Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Փեյման Շայեգան Ռադը խոստանում է չաղավաղել Երևանի «սիրտը»

«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ իրանական հիսունհարկանի շինության կառուցման մասին քննարկումները չեն դադարում: Հայաստանցի ճարտարապետները այդ վայրում անթույլատրելի են համարում հիսունհարկանի շենքի կառուցումը:

Իրականում տարածքը 2007-ին վաճառվել է Didas International կազմակերպությանը` Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի գիտությամբ, սակայն մինչև այդ էլ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ առհասարակ այդ տարածքն իննսունականներին վաճառել է Նկարիչների միությունը:

Շենքի կառուցման հետ կապված մանրամասներ ենք ճշտել Didas International միջազգային ընկերության գլխավոր տնօրեն Փեյման Շայեգան Ռադից: Վերջինս անակնկալի է եկել` իմանալով մամուլում հրապարակված հիսունհարկանի շինության մասին լուրը, քանի որ իրականում նախատեսում են քսանհինգ հարկանի շենք կառուցել, իսկ համացանցում հայտնված շենքի նախագիծը իրականում կառուցվելիք շենքի նախագծի հետ որևէ կապ չունի, քանի որ նախագիծը դեռ պատրաստ չէ: Փեյման Շայեգան Ռադի խոսքերով, իրենք մեծ գումարներ են ներդնում և պետք է այն արդյունավետ ծախսել, իսկ այս ամենը կյանքի կոչելու համար Հայաստանը պետք է պատրաստ լինի:

Վերջինս ասաց, որ աշխարհի լավագույն ճարտարապետներից մեկին է նախագծող ընտրել, թեև անունը գաղտնի պահեց: «Կան պատրաստի քսանհինգ էսքիզ, որոնցից որևէ մեկին համաձայնություն չեմ տվել»,-ասաց Փեյման Շայեգան Ռադը:

25 հարկանի շենքի 10-13 հարկերը կծառայեն որպես հյուրանոցային համալիր, իսկ տասը հարկ օֆիսային գրասենյակներ կլինեն, ինչպես նաև աշխարհի բրենդային կենտրոնների մասնաճյուղեր կբացվեն: Հարցին` ինչո՞ւ եք որոշել շենքը «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ կառուցել, Փեյման Շայեգան Ռադը նշեց, որ խորհուրդ են տվել մասնագետները, քանի որ դա քաղաքի կենտրոնում է և շատերին կգրավի:

Գլխավոր տնօրենը փաստեց, որ աշխարհի տասնյոթ երկրներում իրենք ներդրումներ են անում, այդ թվում` Ղազախստանում, ԱՊՀ երկրներում:

«Իսկ սա քարե դարը չէ, և պետք է իմանանք` ինչ ենք կառուցելու, իհարկե` չխախտելով քաղաքի քաղաքաշինական ճարտարապետական ավանդույթները, նոր մեթոդներով, նյութերով ու դետալներով կփոխենք քաղաքի տեսքը»,- ասաց նա` ավելացնելով, որ կարևոր տեղ է տրվելու լուսավորությանը:

Բացի այդ, նա նշեց, որ շենքը Աբովյան փողոցի կողմից մուտք չի ունենալու և ոչ էլ Սախարովի հրապարակից, և միայն Թումանյան փողոցի կողմից կլինի դեպի շինությունը տանող մուտք: Նա նաև հավելեց, որ այդ ամենը սկսելուց առաջ իրենք նախապես մտածել են անհրաժեշտ քանակությամբ ավտոկայանատեղի ստեղծելու մասին, որ բոլորի մեջ հարմարավետության զգացողություն լինի, այս ամենը պետք է լինի ոչ միայն ցուցադրական, այլև բովանդակային:

Իսկ թե երբ են մտադիր իրականացնել շինարարությունը, Փեյման Շայեգան Ռադը պատասխանեց, որ դեռ չեն շտապում, պետք է քննարկել և խելամիտ որոշման հանգել: Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է քաղաքաշինական նորմեր մշակել և մինչև դրանք չուղղեն, չմշակվեն, չեն կարող սկսել կառուցումը, օրինակ` ճապոնական քաղաքաշինական նորմերը այս առումով շատ հստակ են: «Այստեղի մասնագետների հետ նորմերը կհստակեցնենք, մենք հայերի համար ենք կառուցում և, իհարկե, կկառուցենք այնպիսի շենք, որը հայերին դուր գա, ինչպես նաև օտարերկրյա հյուրերի առաջ էլ կհպարտանանք»,- ասաց գլխավոր տնօրենը` ավելացնելով, որ այս հարցերը այն ժամանակ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի, Հասրաթյանի հետ, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ են քննարկել, իհարկե ցանկություն կա աջակցելու, բայց արդյունք` դեռ ոչ:

Բացի այդ, նա նշեց, որ շատ է սիրում Հայաստանը, արդեն մեկ տարի է` ընտանիքին տեղափոխել է Հայաստան. «Հայերը հյուրասեր են, ապահով, կլիման էլ լավը, սա Սիբիր չէ, որ միշտ ցուրտ է, ոչ էլ Դուբայը, որտեղ արևից կարելի է մահանալ, իհարկե՝ հարուստ չեն հայերը, բայց արժանապատիվ են, հրաշալի բնություն և միրգ ունեն»,- ասաց Փեյման Շահեգան Ռադը:

Վերջում տնօրենը նշեց, որ պատրաստ է մասնագետների հետ քննարկել հարցը, բայց նաև նշեց, որ ճարտարապետը չպետք է սեյսմիկ անվտանգությունից խոսի` հավելելով, սակայն, որ իրենք շատ մեծ նշանակություն են տալիս սեյսմիկ անվտանգությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում