Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Թիկնապահը նա չէ, ում շան պես «քսի» են տալիս

«Թիկնապահների մասին» օրենքի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին օրենքի համահեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը և «Պահապան արծիվ» թիկնապահական դպրոցի տնօրեն Արսեն Դավթյանը:

Սահակյանը նշեց, որ թիկնապահների հարցը հասարակական հնչեղություն է ստացել, և ՀՀԿ 20-ամյակի ժամանակ Սերժ Սարգսյանը նույնպես բարձրացրել է այդ ոլորտը կարգավորելու հարցը:

Սահակյանը նշեց, որ օրենքի նախագծով իրենք փորձել են տալ դաշտի ընդհանուր օրենսդրական կիրառումը` սկսած զենք ձեռք բերելուց, կրելուց և այն օգտագործելուց:

Նա տեղեկացրեց, որ թիկնապահները կարող են կրել ծառայողական զենք` «Զենքի մասին» օրենքին համապատասխան, սակայն, նրա խոսքերով, թիկնապահի կողմից զենքի կիրառումը սահմանափակվել է, որպեսզի ցանկացած դեպքի համար թիկնապահը զենք չկիրառի:

Նրա խոսքերով` թիկնապահների պատրաստման լիցենզիա պետք է տրվի այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են համապատասխան մասնագիտական գիտելիքներ հաղորդել թիկնապահ դառնալու ցանկություն ունեցող մարդկանց:

«Չի կարող թիկնապահների պատրաստմամբ զբաղվել այն կազմակերպությունը, որը թխվածքաբլիթ է ներկրում ու ձեռքի հետ նաև զբաղվում թիկնապահների պատրաստմամբ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Արսեն Դավթյանն էլ նշեց, որ իրենց դպրոցում ուսումը տևում է 10 ամիս, ինչպես նաև վերապատրաստվելու հնարավորություն է տրվում թիկնապահ աշխատած անձանց:

Նա նշեց, որ թիկնապահները պետք է օրենքի սահմաններում աշխատեն, և հավելեց` ինքը դեմ է, որ թիկնապահները զենք կրեն, քանզի զենք կրելը վտանգավոր է, դրա համար պետք է ունենալ համապատասխան գիտելիքներ:

Ըստ Դավթյանի` թիկնապահները պետք է օգտագործեն այնպիսի առարկաներ, որոնք վախ չառաջացնեն շրջապատի մեջ:

«Թիկնապահին պետք են գիտելիքներ, որպեսզի նրանք ճիշտ պահին օգտագործեն իրենց գիտելիքները: Գիտելիքն անհրաժեշտ է թիկնապահին, որպեսզի նրան «վերբովկայի» միջոցով չկարողանան կռվի մեջ ներգրավել»:

Դավթյանը նշեց, որ սպորտսմեն, «սիրուն, զդարովի, մեծ փորով» տղերքը չպիտի կանգնեն գործատուի կողքին` իբրև թե թիկնապահ: Ըստ նրա` «հաստ վզերով, սափրած գլուխներով ու շշմած աչքերով» թիկնապահ կոչվածները պրոֆեսիոնալ չեն, այն թիկնապահները, որոնց շների պես «ֆաս» են տալիս, ու որոնք օգտագործում են իրենց բռունցքները, նրանք թիկնապահ չեն` ճիշտ թիկնապահը պետք է լինի նիհար, ճարպիկ, խելացի ու ուշադիր:

Նա նշեց, որ վերջին տարիներին միտում կա հաստավիզ թիկնապահներից անցում կատարել իր նշած պրոֆեսիոնալ թիկնապահների, ինչը գովելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում