Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Վիկտոր Դալլաքյան. Պետությունը վտանգված է

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ առանց իշխանությունների «դաբրոյի»` ոչ ոք ՀՀ-ում չի կարող զբաղվել բիզնեսով: «Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որևէ միամիտ մարդ, ով կարծում է, որ առանց իշխանությունների «դաբրոյի»` կարող է զբաղվել խոշոր բիզնեսով կամ բիզնեսով ընդհանրապես: Ես չեմ կարծում, որ Հայաստանում ընդհանրապես կան միամիտներ, որոնք կարծում են, որ եթե որևէ բիզնեսմեն ունի ընդդիմադիր հայացքներ, ապա նա հետապնդումների չի ենթարկվում: Պրակտիկան այլ բան է ապացուցում»,- ասաց նա: Դալլաքյանը տվեց նաև տնտեսական և քաղաքական կլանայնության և բիզնեսի և քաղաքականության փոխհարաբերությունների մասին իր գնահատականները: «Պետության համար չափազանց վտանգավոր է, երբ բիզնեսն անմիջականորեն ներգրավված է քաղաքականության մեջ և մասնակցում է քաղաքական որոշումների կայացմանը: 2005թ-ի Սահմանադրության մեջ ամրագրված է, որ մասնավորապես պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն այս մոտեցումը ՀՀ-ում չի կիրառվում: Ես կարծում եմ, որ կարող է լինել հեղափոխական մոտեցում, եթե բոլոր այն անձանց, որոնք մինչև 2005թ. այս կամ այն ձևով զբաղվել են բիզնեսով կամ ձեռնարկատիրական գործունեությամբ, արգելվի զբաղվել քաղաքականությամբ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ»,- ասաց նա: Ավելին, Դալլաքյանի խոսքերով, եթե բիզնեսմեններն ունեն պատգամավորական մանդատ, ապա դա չի նշանակում, որ նրանք երաշխավորված կամ ապահովագրված են: «Հայաստանի քաղաքական իրավիճակի պարադոքսներից մեկն այն է, որ բիզնեսմեններին ընդգրկում են համապատասխան ցուցակներում` նրանց կառավարելի դարձնելու նպատակով: Եթե նրանք քաղաքականությամբ չզբաղվեն և գործեն օրենքի դաշտում, ապա այս մոտեցումը միանգամայն համահունչ կլինի նաև մեր երկրի պետական շահերին»,- հայտարարեց նա` հավելելով,- «Հայաստանում գործող տնտեսական մենաշնորհները ստանում են գերշահույթներ, և այդ գերշահույթները նաև ստվերային այլ միջոցները գերազանցապես օգտագործվում են քաղաքական նպատակներով, մասնավորապես կեղծելու ընտրությունները և մասնակցելու քաղաքական որոշումների կայացմանը: Հետևաբար պետության համար չափազանց վտանգավոր եմ համարում գերկենտրոնացված մի քանի ընտանքիներին պատկանող տնտեսություն ունենալը, որոնք նաև ստեղծում են եղանակ` քաղաքական համակարգում, ընդ որում, այդ գերշահույթները նաև ի հաշիվ հացի փող չունեցող ժողովրդի հաշվին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում