Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Աստանայի հակառակ էֆեկտը

Բնականաբար, հասկանալի է, որ խոսքը Հայաստանում տեղի ունեցած կադրային հայտնի փոփոխությունների և ներիշխանական հետաքրքիր զարգացումների մասին է, որոնք ամենայն հավանականությամբ դեռ ունենալու են շարունակություն: Եվ այդ առումով հետաքրքրական է մեկ այլ հանգամանք: Վերջին ամիսների ընթացքում ձևավորվել էին հանրային սպասումներ, իրավիճակի զարգացման բեկումնային իրադարձություններ արտաքին քաղաքականության, մասնավորապես Ղարաբաղի հակամարտության կարգավորման տիրույթում: Եվ այդ իմաստով հանգուցային հանգրվան էր ընկալվում ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովը: Բայց ստացվեց այնպես, որ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը հանգուցային է դառնում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների իմաստով, և զարգացումները բուռն են այն ուղղությամբ, որը թերևս բավական անսպասելի էր հասարակության համար:
Այսինքն` Աստանայից հետո ոչ թե Ղարաբաղի հարցում, այլ Հայաստանի ներիշխանական կյանքում է բեկում տեղի ունենում: Իհարկե, այդ ամենը դե յուրե և նույնիսկ դե ֆակտո որևէ կապ կարծես թե չունի Աստանայի հետ, բայց եթե իշխանությունն իր ներսում գնում է որոշակի արմատականություն պարունակող որոշումների և հակադրությունների, դա նշանակում է, որ Աստանան զգալիորեն թուլացրել է լարումը Ղարաբաղի հարցում` հնարավորություն բացելով ներիշխանական հակասությունների դրսևորման համար: Իսկ որ դրանք կան և բավական խորն են, վկայում են վերջին օրերի իրադարձությունները, երբ մի կայծը բավական է, որպեսզի իշխանական համակարգում բռնկվի իսկական հրդեհ: Եվ այդ իմաստով կարծես թե նկատելի է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ակտիվ սպասումների գեներացիան իշխանության կողմից օգտագործվում է որպես ներիշխանական կոնսոլիդացիայի գործիք:
Երբ այդ գործիքը չկա կամ դրա ուժը թուլանում է, իշխանության մեջ բռնկվում են ներքին հակասությունները, և կողմերն անցնում են վճռական գործողությունների: Հետևաբար, այս ամենից, թերևս, անհրաժեշտ է անել մի կարևոր եզրակացություն. ամենևին էլ ձեռքը հետ չքաշելով ղարաբաղյան զարկերակի վրայից և պատրաստ լինելով այդ ուղղությամբ ցանկացած զարգացման, այդուհանդերձ, պետք է ներքաղաքական կյանքը հնարավորինս զերծ պահել այդ հարցի անմիջական ազդեցությունից և դրանով պայմանավորելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում