Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հանգանակությունն սկսվում է ազատությունից

Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն-հանգանակությունն էր, այսօր Երևանում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքն է: Թվում է, որ այս երկու իրադարձությունները իրար հետ կապ ունեն այնքանով, որքանով դրանք առնչվում են հայերին, հայությանը՝ Հայաստանում և սփյուռքում: Իրականում, սակայն, այդ երկու միջոցառումների կապը շատ ավելի խորն է, շատ ավելի օրգանական և առարկայական:

Մենք ամեն տարի նույն օրը փորձում ենք ազգովի հավաքվել և նվիրատվություններ կատարել Հայաստանի ու առաջին հերթին Արցախի ռազմավարական և ավելի մանր կարիքների համար: Սակայն երբ փորձում ենք համադրել այն արդյունքը, որ անկախությունից ի վեր փորձում ենք ապահովել համազգային այդ հանգանակություններով, ապա տեսնում ենք, որ առկա արդյունքը բացարձակապես չի համապատասխանում այն պոտենցիալին, որ ունի աշխարհասփյուռ հայությունը: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչու: Եվ այստեղ արդեն ուղղակիորեն առնչվում ենք այսօր կայանալիք հանրահավաքին, որտեղ մեր հասարակության, այսպես ասած, ակտիվ պայքարող մասը նորից կհավաքվի Հայաստանի ժողովրդավարության համար պայքարի իր շրջանակում:

Մի կողմ թողնենք Կոնգրեսի ղեկավարության մարտավարությունը, մի կողմ թողնենք ղեկավարության քայլերն ու հայտարարությունները, որոնք տարակույսներ են առաջացնում քաղաքական առումով: Այդ ամենի մասին կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են: Հանրահավաքը կարևոր է այնտեղ հավաքվող ժողովրդով, ու կարևոր չէ այդ ժողովրդի քանակը, քանի որ դա այն ժողովուրդն է, որը ակտիվորեն պայքարում է ոչ թե իր անձնական խնդիրների, այլ հասարակական ու պետական կարևոր հարցերի լուծման, պետության ժողովրդավարացման համար:

Բանն այն է, որ հենց ժողովրդավար, մրցունակ ու արդիական Հայաստանը կարող է միայն առավելագույն արդյունավետությամբ համախմբել համայն հայության պոտենցիալը և էապես մեծացնել համազգային հանգանակությունների արդյունավետությունն ու արդյունքը Հայաստանի և Ղարաբաղի համար ռազմավարական ծրագրեր իրականացնելու առումով: Եվ այդ իմաստով, Կոնգրեսի այսօր կայանալիք հանրահավաքը մի կարևոր քայլ է հենց համազգային հանգանակության տեսանկյունից, այդ հանգանակության արդյունավետության կարևոր մի գրավական է, և մեծ հաշվով, համազգային պոտենցիալի արդյունքը մեծապես կախված է նաև հենց այդ հանրահավաքների, Հայաստանի պայքարող քաղաքացիների գործի արդյունավետությունից և հաջողությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում