Այսօր հրաժարական է տվել Վիլնյուսի քաղաքապետ Վիլյուս Նավիցկասը: Այս մասին նա հայտարարել է քաղաքային խորհրդի նիստի ժամանակ:
Այս որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի 51 անդամներից 42-ը:
Սակայն նրա հրաժարականի պատճառը եղել է ոչ թե Դոմինգոն կամ այլ երգիչ, ոչ թե ծեծը կամ Լիտվայի նախագահի բարկությունը, այլ նախկին քաղաքապետն ընդամենը ցանկացել է աշխատանքից հանել քաղաքապետարանի աուդիտորին: Վերջինս էլ վերցրել է և հրապարակել էր հեռախոսային զրույցները, որտեղ Վիլյուս Նավիցկասը աուդիտորին կոչ է անում այնպիսի քայլեր ձեռնարկել, որը ձեռնտու կլինի իշխող կոալիցիային և կվնասի ընդդիմությանը: