Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գալուստ Սահակյանը չի բացառում, որ ԱԺ նախագահ չընտրվի

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի բացառում, որ մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովի նոր նախագահ չընտրվի:

Գ. Սահակյանը նաև ասել է, որ ՀՀԿ-ի ղեկավար անդամների` այսօր երեկոյան կայանալիք հանդիպմանը ԱԺ նախագահի թեկնածուի հարց չի քննարկվելու:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱԺ-ի արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է հրաժարականի իր դիմումը, և խոսնակի պարտականությունները այժմ կատարում է ԱԺ-ի փոխնախագահ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:

Գ. Սահակյանը չի բացառել, որ մինչև 4-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ավարտը, այսինքն` մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն այդպես էլ պահպանվի, Ս. Նիկոյանը շարունակի կատարել խոսնակի պարտականությունները:

«Նույնիսկ եթե այդպես պահպանվի, կարծում եմ, ԱԺ-ն կաշխատի նույն ընթացակարգերով, նույն սկզբունքներով, նույն մոտեցումներով: Առավել ևս` այդ կարճ ժամանակաշրջանում նոր մոդելավորում կամ նոր պրոցեսներ սկսելը հնարավոր չէ… Համենայն դեպս, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հնարավորություն է տալիս, որ այսպես աշխատենք: Այդ պատճառով է, որ չեմ կարծում, որ մեզ համար սկզբունքային է:

Մի քանի ամիս է մնացել, այդ ամիսների ընթացքում էլ` մի քանի նիստեր: Կարծում եմ, այդ նույն մոտեցումներով մեզ համար հաղթահարելի է մինչև վերջ ԱԺ-ն տանել այն ուղղվածությամբ, որը մինչեւ այսօր եղել է»,- ասել է Գ. Սահակյանը:

Նա փոխանցել է նաև, որ, ըստ ամենայնի, երկուշաբթի օրը կառավարության առաջարկով ԱԺ-ի արտահերթ նիստ կանցկացվի, որտեղ խորհրդարանական մեծամասնությունը չի պատրաստվում սեփական նախաձեռնությամբ ընդգրկել նաև Ազգային ժողովի նախագահի ընտրության հարց:

Եթե, այնուամենայնիվ, առաջիկայում որոշեն խորհրդարանի նոր նախագահ ընտրել, ապա, ըստ Սահակյանի, ՀՀԿ-ի թեկնածուն Սամվել Նիկոյանն է լինելու:

«Ես կարծում եմ, ճիշտը հենց դա էլ կլինի: Փոխխոսնակ է, բավականին փորձառություն ունի, և կարծում եմ, խմբակցությունը և ԱԺ-ն աջակից կլինի»,- նշել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում