Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին: Նա Երևանում է գտնվում Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների լիագումար երրորդ նիստին մասնակցելու նպատակով:
Գունար Վիգանդը կառավարության ղեկավարին է ներկայացրել բանակցությունների ընթացքն ու գրանցված առաջընթացը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությանը և այդ ուղղությամբ բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումներին:
Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումների ընթացքը: