Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Ժառանգության» սիրտը հեռուստատեսություն է ուզում

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյաանը, Լարիսա Ալավերդյանը, Րաֆֆի Հովհաննսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ պագամավորներ Արծվիկ Մինասյանը, Արտուշ Շահբազյանը, Ռուստամ Գասպարյանը ՙՊետական տուրքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ:

Նախագծի նպատակն է` արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը: Խոսքը մեկ մարզի տարածքում սփռում ապահովող հեռուստաընկերությունների մասին է, որոնք մեծ մասամբ սահմանափակված են մարզային մեկ քաղաքի տարածքով: Սակայն հատկանշական է այն, որ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված ՙՊետական տուրքի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ–121–Ն) օրենսդիրը անտեսել է մեկ մարզի առանձին քաղաքում, գյուղում եւ մեկ մարզի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակվող հեռուստաընկերությունների տարբերությունը` անտեսելով մի քանի կարեւոր հանգամանքներ: Դրանք են`

– մարզերի առանձին տարածքներում գործող հեռուստաընկերությունների` առաջիկա արտոնագրման մրցույթին չմասնակցելը եւ հետեւաբար իրենց գործող լիցենզիաների երկարացումը մինչեւ 2015 թվական պահպանում է անալոգային հեռարձակման համար տրված լիցենզիաների թե իրավունքները, թե պարտավորությունները` այդ թվում ֆինանսական,

– տեղական հեռուստաընկերությունների հանրային դերը տեղական մակարդակով լրատվություն տարածելու գործում անփոխարինելի է,

– սփռման գոտիների գովազդային շուկաների տարբերությունը եւ հետեւաբար եկամուտների ստացման էական տարբերությունը:

Այսպիսով, հավասար մրցակցության համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ, որոնք իրականում վտանգել են մարզերում գործող տեղական հեռարձակողների գոյությունը:

Կարեւոր ենք համարում նաեւ ընդգծել այն, որ որոշ մարզային հեռուստաընկերությունների տարեկան եկամուտը կազմում է առաջարկվող պետական տուրքի 30%-ը, ինչը չափազանց մեծ գումար է փոքր հեռուստաընկերությունների համար եւ հարցականի տակ է դնում պետական տուրքի չափի ողջամտությունը:

Առաջարկվող նախագիծը կոչված է ապահովելու մրցակցության հավասար պայմաններ, ինչպես նաեւ` սահմանելու բազային տուրքի ողջամիտ չափը:

Եզրափակելով` հարկ ենք համարում սույնով արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ հայտնել, որ պետական տուրքերի չափերի վերանայումը հրատապ լուծում պահանջող հարց է, որը պետք է արժանանա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների լուրջ ուշադրությանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում