Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Մարաթոնի պերճանքն ու թշվառությունը

Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որի նպատակը Հայաստանի և Ղարաբաղի զարգացման համար համազգային հանգանակության կազմակերպումն է:

Հետևելով վերջին տարիների «հիմնադրամի» գործունեությանը, կարող ենք վստահաբար ասել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական խնդիրը Արցախի զարգացման ծրագրերի համար հանգանակություն կազմակերպելն է: Սակայն դատելով առկա իրավիճակից, դատելով Արցախում զարգացման բավական ցածր, գրեթե չնշմարվող տեմպերից` կարող ենք ասել, որ համազգային հանգանակությունը իրականում քարոզչական շոուի մի տարր է, որ իրականացվում է համահայկական հիմնադրամի անվան տակ: Իրականում, համահայկականությունից չի մնացել գրեթե ոչինչ: Բանն այն է, որ տարեցտարի հեռուստամարաթոնը ավելի ու ավելի նվազ ցուցանիշներ է արձանագրում հենց համահայկականության տեսանկյունից, և այդ բացը ստիպված լրացնում են մի քանի մեծահարուստները: Հիմնականում նրանց խոշոր նվիրատվությունների շնորհիվ է, որ կազմվում են հանգանակության ցուցանիշները: Այսինքն` շարքային սփյուռքահայերը և հայաստանցիները, փաստորեն, շատ քիչ մասնակցություն են ունենում հանգանակությանը:

Պասիվության պատճառ կարող է լինել, օրինակ, այն, որ չափազանց քիչ է վստահությունը հանգանակությունների նպատակային ծախսման կապակցությամբ: Բանն այն է, որ «Հայաստան» հիմնադրամի գործունեությունն ուղղակի տարեցտարի նեղացավ իր մասշտաբայնությամբ, օրինակ` Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ռազմավարական ծրագրից կամ Հյուսիս-Հարավ ոչ պակաս ռազմավարական ավտոճանապարհից հասնելով մինչև, ասենք, Պուշկինի անվան այգու նորոգման ծրագիր: Սա թերևս համահայկականության գաղափարի դեգրադացման լավագույն օրինակներից մեկն է: Իհարկե, այժմ էլ դրվում են մեծ ծրագրերի նպատակներ, ինչպես օրինակ` Մարտակերտի կամ Հադրութի, կամ Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերն են, սակայն դրանք էլ ընդամենը շարունակում են մնալ ծրագրեր և ընթանում են կրիայի դանդաղությամբ, ընդ որում` այդպես էլ չունենալով հստակ բացատրություն, թե ինչո՞ւ, օրինակ, Մարտակերտի զարգացման ծրագիրը հազիվ է տեղից շարժվում:

Բացի հիմնադրամի բուն առաքելության, նշանակության և խորհրդանշականության դեգրադացումից, ակնհայտ է նաև, որ հայության շրջանում անվստահություն են առաջացնում միջոցների վատնման արդյունավետության հետ կապված հարցերը: Բանն այն է, որ չափազանց դժվար է հասկանալ, թե, օրինակ, ինչո՞ւ է մի քանի ամիս առաջ կառուցված նոր ճանապարհը քանդվում հնից ավելի շուտ և շատ: Եթե հույսն այն է, որ ոչ ոք այդ մասին չի տեղեկանա, ապա, իհարկե, դա մոլորություն է և ինքնախաբեություն: Միգուցե դա է պատճառը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին այլևս գումար չեն վստահում կամ` եթե խոսում են գումար տալու մասին, ապա այդ խոսքերի զգալի մասը չի անցնում խոստումից իրականություն ընկած ճանապարհը: Այսինքն` տեղի է ունենում պարզ թվանկարչության պես մի բան, ինչպես ընտրությունների ժամանակ: Այսինքն` գրվում է համազգային հանգանակության մի թիվ, ասենք օրինակ` տասը միլիոն, բայց իրականում այդ թիվը հազիվ երկու-երեք միլիոնի չափ է կամ ասենք` հինգ միլիոնի, իսկ մնացած հինգը խոստում է, որը կանխիկ փողի այդպես էլ չի վերածվում:

Անգամ մեծահարուստները հիմնականում բավարարվում են խոստումներով` այդ ամենը ծառայեցնելով ընդամենը սեփական իմիջին, տպավորություն ստեղծելուն: Դա ևս բնական արձագանք է, քանի որ հիմնադրամի գործունեությունն էլ իրենց քարոզչական նպատակներին են ծառայեցնում իշխանությունները: Այդ դեպքում ինչու մեծահարուստները չանեն նույն բանը, առավել ևս, որ ի տարբերություն իշխանությունների` նրանք նաև ինչ-որ գումար են վճարում: Այսինքն` վճարում են իքս, խոստանում են պլյուս իգրեկ, արդյունքում ստանում են որոշակի հեղինակություն, քանի որ հետո քչերն են իմանում, որ այսինչ կամ այնինչ գործարարը չի կատարել խոստումը: Իսկ այդ մասին բարձրաձայնել հիմնադրամը չի սիրում, որովհետև ի վերջո` այդ գործարարներն են գոնե եղածը տալիս:

Այնպես որ, մեծ անջրպետ կա բուն իրականության և ներկայացվող պատկերի միջև, որն, անկասկած, լինելու է նաև այս հեռուստամարաթոնի ընթացքում: Պարզապես ամեն ինչ գալիս է այն բանից, որ ցանկացած նախագծի հիմքում ի սկզբանե դրվում է կեղծիքը, որովհետև բոլոր նախագծերի, բոլոր միջոցառումների նպատակը դիրքի անսասանությունն է: Շատ լավ կլիներ, իհարկե, որ գոնե համահայկական հիմնադրամը մնար մեզանում, երևի թե եզակի, վստահություն վայելող կառույց, որը կլիներ իսկապես ազգային միասնականության արտահայտություն: Սակայն բնական է, որ երբ իշխանությունները սպառում են իրենց ռեսուրսները, ապա այլևս միջոցների առաջ խտրություն չեն դնում: Եվ հենց դրա վկայությունն է միգուցե այն, որ հեռուստամարաթոնի համար ամեն տարի ԱՄՆ է մեկնում Ղարաբաղի նախագահը, թերևս սփյուռքահայերի մոտ հուզմունք, խանդավառություն առաջացնելու համար, որ այդ ամենը վերածվի էմոցիայի, իսկ էմոցիան էլ ազատ վճարամիջոցի:

Մինչդեռ, երբ այդ վճարամիջոցները հանգանակվում են Ղարաբաղի համար, Ղարաբաղի անունից, Ղարաբաղի պատկերով, սակայն որևէ ձև կամ բովանդակություն այդպես էլ չեն ստանում Ղարաբաղում` ինչ-որ հզոր ծրագրերի և կառույցների տեսքով, այլևս ոչ Ղարաբաղի նախագահով, ոչ էլ որևէ այլ բանով հնարավոր չէ հուզել սփյուռքի հայրենակիցներին: Իսկ այ, եթե իսկապես պարզվի, թե ուր են գնում Ղարաբաղի համար հավաքվող գումարները, որոնց մասին հայտարարվում է, բայց որոնք այդպես էլ չեն վերածվում համարժեք գործի, ապա լսողն իսկապես կարող է հուզվել, և կարող են լինել անկեղծ հուզումներ: Սակայն, ընդհանուր առմամբ, խնդիրն, իհարկե, պահանջում է ոչ թե հուզում կամ այլ զգայականություն, այլ սառը և սթափ դատողություն: Բանն այն է, որ խոսքը գնում է կարևորագույն գաղափարը վերջնական արժեզրկումից փրկելու մասին:

Ի վերջո` «Հայաստան» համահայկական հիմնադրամը այժմ պետք է կարիք չունենար տարեկան հեռուստամարաթոնների, թվանկարչության կամ խոստումների, որովհետև այդ կառույցի գաղափարը ինքնին ենթադրում է ոչ թե հաշվապահություն կամ հաշվաքանդակություն` ինչ-որ թվային կոմպոզիցիաներ ստեղծելու համար, այլ ամեն հայի համար հոգու պարտքի իրացման միջոց: Համենայնդեպս, հետաքրքրական է, որ ինչքան հանգանակության արդյունքները ռեկորդներ են սահմանում, այդքան հիմնադրամի աշխատանքի արդյունքները դառնում են համեստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում