Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Լևոն Հայրապետյանը խոսեց. ինչ կանի օլիգարխիան

Ռուսաստանցի հայ գործարար Լևոն Հայրապետյանի «անկեղծությունն» իսկապես հետաքրքրական իրավիճակ է առաջացրել Հայաստանի իշխանական համակարգի, մասնավորապես՝ օլիգարխիայի մասով: Բանն այն է, որ առաջին անգամ է, երբ այսպես ասած՝ «հոգեհարազատ» արժեհամակարգի ներկայացուցիչ գործարարը հայտարարում է Հայաստանում օլիգարխիկ համակարգը քանդելու անհրաժեշտության մասին:

Եթե այդ մասին հայտարարում է Շառլ Ազնավուրը, դա այլ բան է՝ էլի զարմանալի, սենսացիոն, գուցե առավել սենսացիոն, բայց այլ բան: Երբ այդ մասին հայտարարի որևէ արևմտահայ խոշոր գործարար, դա ևս այլ բան կլինի, այլ իրավիճակ, ու թերևս ոչ շատ սենսացիոն, որովհետև ըստ էության հայտնի է, որ Արևմուտքի հայ գործարարների զգալի մասի համար հայաստանյան իրականությունն իսկապես անընդունելի է: Բայց երբ այդպիսի հայտարարություն է անում, այսպես ասած, «մետրոպոլիան» ներկայացնող գործարարը, դա արդեն, կարծես թե, բոլորովին այլ խորքեր ունի: Եվ այդ իմաստով հետաքրքրական է իհարկե, թե ինչպես են նրա հայտարարություններին արձագանքելու հայաստանյան օլիգարխիան և իշխանությունը, թեև շատ դեպքերում, իհարկե, դա նույն բանն է:

Ի՞նչ են անելու։ Կբավարարվեն ընդամենը Լևոն Հայրապետյանին «հերետիկոսության» մեջ մեղադրելո՞վ, թե՞ ուղղակի և կոնկրետ գործողություններ կլինեն նրա «մոտ ու հեռու» ռուսաստանյան և հայաստանյան անցյալը բացահայտելու և ներկայացնելու ուղղությամբ՝ ցույց տալով, թե «իսկ խոսացողն ով է»: Կամ հնարավոր է, որ նախ փորձ կարվի, ի տարբերություն Հայրապետյանի, լռել՝ հասկանալու համար, թե ինչու նա խոսեց, իրականում ով կա, կամ ինչ կա նրա խոսքի հետևում: Այդ ամենը պարզելուց հետո երևի նոր կորոշվի նրան արձագանքելու ձևն ու բովանդակությունը, որովհետև գուցե հետո պարզվի, որ գործ ունեն ոչ թե հենց ուղղակիորեն Հայրապետյանի, այլ, ասենք, հենց «մետրոպոլիայի» հետ:

Ի վերջո, կարող է մեկ էլ պարզվել, որ Հայրապետյանին «անկեղծացրել» կամ «ոգի» է տվել իսկապես «մետրոպոլիան»՝ դժգոհ լիելով Հայաստանի օլիգարխների պահվածքից: Իսկ ինչից կարող էին դժգոհել: Դե, ասենք, նրանից, որ օլիգարխները բավարար չափով չեն դիմադրում Սերժ Սարգսյանի ներքին ու արտաքին քաղաքականության այն նյուանսներին կամ ասպեկտներին, որոնք կարծես թե վկայում են այդ քաղաքականության ակնհայտ արևմտյան վեկտորի մասին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի օլիգարխիկ համակարգը Ռուսաստանի համար այն հուսալի հենքն է, որը կարող է նրան ապահովել Հայաստանի վրա գրեթե լիակատար տնտեսա-քաղաքական վերահսկողություն: Երբ այդ հենքը չլինի, կարող է չլինել նաև այդ վերահսկողությունը, այսինքն՝ եթե օլիգարխիան նահանջի, կարող է նաև Հայաստանի վրա ռուսական տոտալ վերահսկողությունը նահանջել:

Հայաստանի օլիգարխիան, անկասկած, նախ կփորձի ճշտել, համոզվել, թե ինչի հետ գործ ունի իրականում, նոր միայն կմտածի պատասխանի մասին: Հավանաբար, նույն կերպ կվարվի նաև իշխանությունը, թեև այդ առումով իշխանության տեղեկացվածության աստիճանը կարող է փոքր-ինչ ավելի բարձր լինել:

Լուսանկարը` «Հայկական ժամանակ»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում