Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Հ.Աբրահամյանն ընդունեց արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին, որը Երևանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները և հայ-արգենտինական բարեկամությունը, որի վառ օրինակն է պարոն Դեսպուիի գործունեությունը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրան Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելը: Հովիկ Աբրահամյանը կարևորեց արգենտինացի հյուրի վաստակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում և նրա ներդրումը 2006 թվականի նոյեմբերի 29-ին Արգենտինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ. Արգենտինան Ուրուգվայից հետո հարավամերիկյան մայրցամաքում երկրորդ երկիրն է, որը 20-րդ դարասկզբի իրադարձությունները որակել է Ցեղասպանություն: Խորհրդարանի նախագահն ասաց, որ նման գործիչների այցերը կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարվա գարնանը նախատեսված է իր պաշտոնական այցը Արգենտինա:
Դոկտոր Լեանդրո Դեսպուին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի է մոտեցրել հայ և արգենտինացի ժողովուրդներին, հայ համայնքը հարգված է Արգենտինայում, իսկ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը հարավամերիկյան այդ երկիր լուրջ խթան կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց համագործակցությունը խորհրդարանների միջև և պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք հնարավորություն կտան սերտացնել կապերը երկու երկրների միջև: Նա նաև երախտագիտություն հայտնեց Արգենտինայի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:
Լեանդրո Դեսպուիի համոզմամբ` Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է, և նրա ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ աշխարհի խնդիրն է:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը հնարավորություն է` կանխելու նման հանցագործության իրականացումը այլ ժողովուրդների նկատմամբ:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ԼՂ հակամարտությանը, հատկապես կարևորվեց ազգերի ինքնորոշման իրավունքը`նշելով, որ հարցը պետք է լուծվի այդ, ինչպես նաև ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում