Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր Բաքվում Ավստրիայի և Նիդերլանդների դեսպաններ Սիլվիա Մայեր-Կայբիչի և Արժեն Պետեր Ուիժտեռլինդեի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը,- հայտնում է 1news.az-ը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլին, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկրների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացումը: Հանդիպմանը երկու երկրների դեսպանները Աբիևին ներկայացրել են իրենց զինվորական կցորդներին: