Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«ՎՏԲ–Հայաստան բանկ»–ի 8 աշխատակիցներ ազատազրկման են դատապարտվել

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ դատարանը հիմնավոր է համարել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, խարդախության, յուրացում կատարելու, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու համար մեղադրող դատախազի կողմից թվով 8 անձանց ներկայացված մեղադրանքները և դատապարտել է նրանց ազատազրկման։

Դատարանը, ստուգելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները` իրենց համակցությամբ, պարզել է, որ «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի Սևանի մասնաճյուղի թվով 6 աշխատակիցներ մեղավոր են ճանաչվել 2007-2009 թթ. ընթացքում առանց պատշաճ կարգով վարկային գործեր կազմելու այլ անձանց անունով կեղծ վարկեր ձևակերպելու մեջ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Ղասաբօղլյանը, 2005 թ. մինչև 2008 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, աշխատելով «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի Սևանի մասնաճյուղում` որպես մասնաճյուղի ակտիվային գործառույթների խմբի տնտեսագետ և վարկային պատասխանատու, բանկի վարկառուների վստահությունը չարաշահելու և կեղծ վարկային գործեր կազմելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 44 մլն 215 հազար դրամ գումար:

Այնուհետև կեղծ փաստաթղթեր օգտագործելով՝ նույն Կ. Ղասաբօղլյանը կենցաղային տեխնիկայի ձեռք բերման կեղծ վարկեր է ձևակերպել՝ տարբեր քաղաքացիների անունով, գումարը փոխանցել կենցաղային տեխնիկայի առևտրով զբաղվող «Աստղիկ» ՍՊԸ–ի հաշվեհամարին, ապա փաստաթղթերով ցույց տվել` իբր վարկառուները ստացել են կենցաղային տեխնիկան, իսկ փոխանցված գումարը` 10 մլն 488 հազար 440 դրամ, կանխիկացրել:

Իր հերթին Ա. Թովմասյանը, ով աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանմունքում և մինչև 2009 թ. մայիսը համատեղության կարգով` նաև «Աստղիկ» ՍՊ ընկերությունում` որպես վաճառող, հանցավոր համաձայնության գալով Կ. Ղասաբօղլյանի և նույն ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Խաչատրյանի հետ (մահացել է) պատրաստել է կեղծ տեղեկանքներ: Այդ տեղեկանքների օգտագործմամբ մի շարք քաղաքացիների անվամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր են ձևակերպել, որով Ա. Թովմասյանն օրինականացրել է 5 մլն 416 հազար 400 դրամ գումար:

«ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի նույն մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Ն. Նավասարդյանը օժանդակել է Կ. Ղասաբօղլյանին «Աստղիկ» ՍՊԸ–ի հաշվեհամարին մի շարք քաղաքացիների անունով փոխանցելու և յուրացնելու կեղծ, առանց համապատասխան վարկային գործերի ձևակերպած և համակարգիչ մուտքագրված վարկերից ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները:

«ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի Սևանի մասնաճյուղի սպասարկման բաժնի վարիչ Ս. Ասատրյանը, մասնաճյուղի կառավարչի տեղակալ Ա. Մկրտչյանը և սպասարկման բաժնի ավագ մասնագետ, գանձապահ Վ. Ասատրյանը մոտ մեկ տասնյակից ավել քաղաքացիների անվամբ ձևակերպված վարկերի գումարները գլխավոր հաշվապահ Ն. Նավասարդյանի օժանդակությամբ բաց են թողել նույն մասնաճյուղի վարկային պատասխանատու Կ. Ղասաբօղլյանին` օժանդակելով վերջինիս յուրացնել բանկին պատկանող գումարները:

Իսկ քաղաքացի Պ. Մանուկյանը, չարաշահելով իր հարևանուհու վստահությունը, վերցրել է վերջինիս անձնագիրը և առանց նրա համաձայնության` նրա անվամբ «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի Սևանի մասնաճյուղում կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկ է ձևակերպել և սահամանված կարգով վարկի մարումը չկատարելով` հափշտակել այդ գումարը:

Սույն քրեական գործով ամբաստանյալներից 2-ը դատապարտվել են` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, 4-ը` յուրացում կատարելուն օժանդակելու և 1-ը` խարդախության համար:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով բոլոր ամբաստանյալներին նշանակել է պատիժներ` ազատազրկման ձևով:

Ըստ այդմ՝ Կ. Ղասաբօղլյանը դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 10,5 մլն դրամի բռնագրավմամբ, Ա. Թովմասյանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 5,4 մլն դրամի բռնագրավմամբ, Ա. Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով:

Ն. Նավասարդյանը, Ս. Ասատրյանը, Ա. Մկրտչյանը և Վ. Ասատրյանը և Պ. Մանուկյանը դատապարտվել են ազատազրկման 3 տարի ժամկետով, բայց ազատվել են պատժի կրումից:

Դատարանը միաժամանակ բավարարել է «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի հայցը` պատճառված վնասը վերականգնելու առումով:

Ա. Թովմասյանը և Ա. Առաքելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը վերանայելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում