«Ռազմական ուժի կենտրոնացումը և ռազմակայանների կառուցումն ինչպես Ցխինվալի տարածաշրջանում, այնպես էլ Աբխազիայում, զուգահեռ գործընթաց է, որն այս տարածաշրջաններում Ռուսաստանի օկուպացման ուժեղացում է նշանակում»,- հայտարարել է Վրաստանի վերաինտեգրացման հարցերի պետնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին:
«Ռուսաստանը բացահայտորեն իրականացնում է տարածաշրջանում սեփական ռազմական ուժի ինստիտուցիոնալացում և դրանով ակնհայտ կերպով ցուցադրում է օկուպացման իրական դեմքը»,- հայտարարել է Տկեշելաշվիլին: Նրա խոսքով` «օկուպացված տարածքներում ռազմական ներկայության ծավալման գործընթացն աննկատ չի մնում միջազգային հանրության համար»,- հայտնում է Грузия Online-ը: