Wednesday, 24 04 2024
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Լուսակերտի զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքի և վրաերթի առնչությամբ կա մեկ ձերբակալված

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ օրերս տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի, այնուհետև` վրաերթի առնչությամբ առայժմ մեկ քաղաքացի է ձերբակալված, ևս մի քանիսը բերման են ենթարկվել:

Ձերբակալվածը Արսեն Արիստակեսյանն է, ով իր BMW մակնիշի ավտոմեքենայով նոյեմբերի 20-ին վրաերթի է ենթարկել այդ զորամասի ժամկետային զինծառայող Արմեն Սանթոյանին:

Վերջինս գտնվում է պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ըստ նրա բուժող բժիշկ Գեղամ Ազիզյանի՝ զինվորը մարմնական վնասվածքներ և ուղեղի ցնցում է ստացել։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պաշտպանության նախարարությունից ստացած նախնական տեղեկություններով` միջադեպը ծագել է զինվորների մազերը կտրելու պատճառով, երբ սերժանտ Արտակ Փիրուզյանը նորակոչիկներին հանձնարարել է, որ մազերը կտրելուց հետո յուրաքանչյուրը մաքրի հատակը: Նրանցից մեկը` նորակոչիկ Հունան Հարությունյանը, զանգահարել է եղբորը, պատմել հատակը մաքրելու մասին, որից հետո, ըստ պաշտոնական տեղեկատվության, նրա ավագ եղբայրը` Հայկ Հարությունյանը իր ընկերների հետ Porsche Cayenne և BMW մեքենաներով եկել է զորամաս, մոտեցել հսկիչ անցագրային կետին, փորձել ներխուժել զորամասի տարածք, բայց նրանց թույլ չեն տվել: Ծագել է վիճաբանություն զորամասի անձնակազմի և այդ երիտասարդների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: 15 րոպե տևած ծեծկռտուքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է, ներգրավվել են նաև այլ զինվորականներ: Այնուհետև քաղաքացիական անձինք մեքենաներով փորձել են դիմել փախուստի` վրաերթի ենթարկելով զինվոր Արմեն Սանթոյանին:

Նորակոչիկ Հունան Հարությունյանը, ում պատճառով, պաշտոնական տեղեկությունների համաձայն, ծագել է միջադեպը, և ծեծկռտուքի մասնակից քաղաքացիական անձինք «Չորրորդ գյուղ» կոչվող Հաղթանակ համայնքի բնակիչներ են:

Հարությունյանների ծնողները ասել են, որ իրենց որդին դեպքից 5 օր առաջ է զորակոչվել բանակ, նրա մազերը կարճ կտրած են եղել, և, եթե նա զանգել է եղբորը, ուրեմն ավելի լուրջ պատճառ է եղել։

Նրանց հայրը՝ Հրանտ Հարությունյանը, ասել է, որ իր ունեցած միակ մեքենան խորհրդային տարիներին հաշմանդամության համար ստացած «Զապորոժեց»-ն է և նշված Porsche Cayenne-ը և BMW-ն հավանաբար որդու ընկերների մեքենաներն են եղել:

Մամուլում եղել են հրապարակումներ, որ միջադեպի անմիջական մասնակիցներ են եղել նաև Պետեկամուտների նախկին նախարար, ներկայումս ընդդմադիր Սմբատ Այվազյանի մերձավորները, սակայն Այվազյանը ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այս լուրերը՝ ասելով, որ ինքն էլ է Չորրորդ գյուղից և ուղղակի գնացել է հիվանդանոց՝ դեպքի ժամանակ դաժան ծեծի ենթարկված իր համագյուղացի Հարություն Թորոսյանին տեսակցության։

«Ես զարհուրելի տեսարան տեսա, անճանաչելիորեն փոխված երիտասարդ, դաժան ծեծի արդյունքում ամբողջովին փոխվել էր նրա արտաքին տեսքը: Զինվորականների կողմից է ծեծի ենթարկվել»,- ասել է Սմբատ Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում