Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

ՀՀ քաղաքացին հաջորդ տարի ավելի լավ չի ապրելու (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հ. Բ.- Պարոն Մինասյան, 2012 թվականի բյուջեի նախագիծը դիտարկելով ըստ ցուցանիշների և դրանցում առկա գործընթացների` ի՞նչ եզրակացության կարող ենք հանգել. արդյոք դա ընթացի՞կ բյուջե է, ինչպես բոլոր տարիների բյուջեներն են , թե՞ դրանում կան ակնհայտ նախընտրական միտումներ, որով իշխանությունը փորձում է պատրաստվել 2012 թվականի խորհրդարանական ընտրությանը:

Ա. Մ.– Ինչպես ընդունված է տնտեսագետների աշխարհում, յուրաքանչյուր բյուջե տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության պատկերն է: Որքանով այդ քաղաքականությունը նպատակային է, այնքանով էլ տվյալ կամ հաջորդ տարվա բյուջեն արտացոլում է այդ քաղաքականության ֆինանսական հոսքերը: Այս տեսակետից այս տարվա բյուջեն ոչնչով չի տարբերվում նախորդ տարվա բյուջեից` չհաշված 101 միլիարդ եկամտահարկի հատվածը: Եթե վերլուծենք տոկոսային առումով, ապա այս բյուջեն շարունակում է դեռևս հետընթաց ապրել նախաճգնաժամային ժամանակահատվածի նկատմամբ, և 2012 թվականի բյուջեն իր սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ հայ հասարակությանը որևէ իրական առաջընթաց չի խոստանում: Թվում էր` դա պետք է հակադրության մեջ մտներ այն մոտեցման հետ, թե` իշխանությունները պատրաստվում են ընտրություններին, հետևաբար պետք է փորձեին պոպուլիստական մոտեցումներ ամրագրել:

Հ. Բ.-Պարոն Մինասյան , 101 միլիարդը պոպուլիստական մոտեցում չե՞ք համարում:

Ա. Մ.– Պոպուլիստական չէ, կարծում եմ` նույնիսկ թերագնահատված է. ինչո՞ւ, որովհետև փորձենք վերլուծել այդ թիվը: Սրա մեծագույն մասը նախատեսվում է տեսական տնտեսական աճի և գնաճի համար, իսկ սա ոչ միայն գնաճի մասով է հնարավոր, որովհետև չի վարվում արդյունավետ գնաճի զսպման քաղաքականություն, և ցանկացած բարձրացում ֆորմալ առումով բերելու է բյուջեի կատարմանը: Շատ փոքր մասն է, որ ըստ էության նախատեսված է վարչարարության կատարելությանը: Մյուս կողմից` չմոռանանք, որ թեև մեր կառավարությունը բարձրաձայնում է ինչ-որ նպատակների մասին, բայց, ցավոք, դրան չի հետևում օրենքի գերիշխանության ներքո դրանց իրագործում: Մշտապես բեռն ընկնում է հասարակության այն զանգվածի վրա, որն իսկապես գտնվում է թափանցիկ դաշտում, կատարում է օրենքով նախատեսված իր պարտավորությունները, իսկ ստվերը կառավարությունը չի կրճատում և չի բերում օրինական դաշտ: 2012 թվականի բյուջեի նախագծով առաջարկված 101 միլիարդ դրամը դեռևս հեռու է այն պոտենցիալից, որ ամրագրված է մեր տնտեսական կառուցվածքում, նույնիսկ Համաշխարհային բանկն է այդ մասին խոսում` արձանագրելով, որ գործող օրենսդրության պայմաններում, իհարկե, հանքարդյունաբերության ոլորտում հարկման համակարգը որոշակիորեն փոխելու և նաև առանձին հարկատեսակների մասով ենթաակցիզային հարկերի դրույքաչափերի ավելացման պայմաններում հնարավոր է համախառն ներքին արդյունքը հասցնել 5-8 տոկոսի. թվային արտահայտությամբ դա շուրջ 240 միլիարդ դրամ է: Այդ տեսակետից համարձակ քայլ չէի որակի, եթե իսկապես գործադրման տեսակետից կառավարությունը արդյունավետ աշխատեր:

Հ. Բ.-Պարոն Ասատրյան, ի՞նչ եք կարծում` կառավարությունը գործադրման տեսակետից արդյունավետ կաշխատի՞: Արդյոք դա Հայաստանի տնտեսության վրա մեծ բե՞ռ չէ` ելնելով տնտեսական իրողություններից:

Բ. Ա.– Երկու կողմ կա` նախ, թե ինչ խնդիր է դրվում, արդյոք այդ խնդիրը անլուծելի՞ է: Առանձնապես մի մեծ խնդիր չի դրվում, իհարկե` նախորդ տարիների համեմատ ինչ-որ առաջընթաց կա: Այս տարվա բյուջեն ինչ-որ խնդիրներ դնում է, մասնավորապես` լեռնարդյունաբերության խնդիրը: Հայաստանը ունի բնական հարստություններ, որը այս պահին անխնա թալանվում է, որից չի օգտվում ոչ հասարակությունը, ոչ պետությունը, ոչ բյուջեն: Բոլոր իմաստներով քայքայվում է: Օգտվում են անհատները: Կառավարությունը 2011 թվականի բյուջեի համեմատ ինչ-որ հարցեր դրել է, ինչ-որ բան փորձում է անել, բայց արդյոք բավարա՞ր են այս առաջարկները մեր երկրի առջև կանգնած խնդիրները լուծելու համար. միանշանակ` ոչ: Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն գալիք տարի ավելի լա՞վ է զգալու. միանշանակ` ոչ: Ընդհանրապես բյուջեում չի նախատեսվում ծախսերի մակարդակի ավելացում, նույնիսկ հակառակը` նվազեցում է նախատեսվում, առավել ևս սոցիալական խնդիրների առումով: Սոցիալական հոդվածներով աճի տեմպը ավելի բարձր է, քան միջին եկամուտների ծախսերի աճի տեմպը: Իշխանությունները հերթական անգամ ասում են, որ իրենք առաջիկայում ոչինչ չեն ուզում անել, շարունակում են աշխատել այն ճանապարհով, որի հիմքը դրվել է դեռ 90-ական թվականներից: Այս բյուջեն իր գաղափարախոսությամբ 90-ական թվականների լուծումների հիման վրա կառուցված բյուջե է: Ժամանակները փոխվել են, այսօր նոր մոտեցումներ են պետք: Մենք որակական տեղաշարժերի խնդրի առաջ ենք կանգնած: Ինչու մենք այդքան կորուստներ ունեցանք, որովհետև չունենք տնտեսություն, շատ խոցելի է մեր տնտեսությունը. այստեղ մեծ դեր ունի նաև հարկաբյուջետային քաղաքականությունը: Բյուջեն այսօր մեկ խնդիր է լուծում` եղած տեղից մի քիչ ավելի փող հավաքել, մինչդեռ պետք է զարգացման խնդիր դրվի:

Հ. Բ.-Պարոն Մինասյան, չե՞ք կարծում, որ կառավարությունը ստիպված է լինելու 101 միլիարդ դրամը հավաքել գերշահույթ և մեծ կարողություն ունեցողներից, որովհետև հատկապես նախընտրական տարում փոքր ու միջին բիզնեսի վրա վարչարարություն դնելը կառավարության համար ռիսկային է, և գոնե այս իրավիճակից ելնելով` ստիպված են լինելու մի քիչ էլ իրենցից հավաքել:

Ա. Մ.– Տեսականորեն այդպես է, սակայն գործնականում ինձ չի թվում, քանի որ կառավարությունը, հայտարարելով նպատակներ և տեսականորեն հիմնավորելով իր մոտեցումները, երբ սկսում է դրանք կիրառության մեջ դնել, անպայման ուղեկցվում են ձախողումներով և խեղաթյուրումներով: 101 միլիարդի մասով թեև կարող է արդարացի լինել, թե` հիմնական բեռը պետք է ընկնի խոշորի վրա, պրակտիկայում կարող է այն օգտագործվել որպես քաղաքական գործիք: Հատկապես հարկային, մաքսային համակարգը քաղաքական թելադրման տեսակետից օգտագործվում է ոչ թե տնտեսական-սոցիալական ուղղվածության, այլ բուն քաղաքական իշխանության ձեռք բերման կամ պահպանման ու նվաճման առումով: Ես վախենում եմ, որ այս անգամ ևս այն այդպես չօգտագործվի: Այդ դեպքում չենք կարող ասել, թե խոշոր գործարարները գտնվում են ստվերում և նրանց պետք է հարկել, իսկ հավասար վերաբերմունքը և օրենքի ամբողջական գործադրումը հավասարաչափության սկզբունքով պետք է լինեն: Կառավարությունը պետք է գործադրի այնպիսի մեխանիզմներ, որ փոքր ու միջին բիզնեսը հնարավորինս ազատ լինի, խոշոր բիզնեսի նկատմամբ հավասար վերաբերմունք կիրառվի. Որքանո՞վ դա կհաջողվի ներկա կառավարությանը: Նախորդ ժամանակահատվածը ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ կառավարությունը այս նպատակին չի կարող հասնել: Ես վերլուծում եմ 2008-2011 թվականների կառավարության հայտարարած քաղաքականությունը և նրա գործադրած ջանքերը այդ ուղղությամբ` շեղումները հսկայական են: Կառավարության հայտարարած գերակայություններից որևէ մեկը ոչ միայն չի պահպանվել, այլև ամեն տարի խեղաթյուրվել է: Կառավարությունը նույնիսկ իր հայտարարած ուղղություններով, սոցիալ-տնտեսական ցուցանիշներով մոտ չէ իր հայտարարածին: Նպատակների ձևակերպման հստակությանը զուգահեռ` սա խոսում է նաև ակնհայտ անհամապատասխանության մասին:

Հ. Բ.-Ի՞նչն է պատճառը` կարողությո՞ւն չկա գործադրել ու հռչակված նպատակը, թե՞ պարզապես կամք չկա:

Բ. Ա.– Անպատասխանատվությունն է պատճառը, որը կառավարության համար իշխող նորմ է դարձել: Նախորդ հանդիպման ժամանակ նշվեց, որ նախընտրական ծրագրով հայտարարվել է, որ 2012 թվականին այսինչ ցուցանիշները պետք է ապահովել: Հիմա նույն կառավարությունը` նույն քաղաքական դեմքով, կեցվածքով, գալիս է գովերգելու, որ մենք սոցիալական խնդիր ենք լուծում, բայց թվաբանությանը նայում ես միջին ցուցանիշներով. 25 տոկոսով ավելի փոքր ծրագրեր` ՀՆԱ-ի աճը 25 տոկոս ցածր, բյուջեի ծախսերի մակարդակը` 25, կենսաթոշակներինը` 25 տոկոս, և կրկին սա ներկայացնում են իբրև սոցիալական մեծ նվաճում: Ազգային ժողովի մեծամասնությունը ապօրինի է, գործարարները լցվել են, օրենքի խախտում է, և դա չպետք է համարել քաղաքական մարմին, որովհետև բովանդակությունից զրկված է: Նրանք ոչինչ չունեն անելու` բացի իրենց անձնական խնդիրները լուծելուց:

Ա. Մ.-Կարծում եմ` սա բավական լուրջ խոչընդոտ է, և գիտակցական մակարդակում իշխանությունը խորապես դեռևս չի ընկալել դրա բացասական հետևանքները: Թվում է, թե պոպուլիզմ ասվածը պետք է բնորոշ լինի ընդդիմությանը, այսինքն` մի հայտարարություն, որը ժողովրդի մեծ մասի համար գրավիչ է, բայց տվյալ պայմաններում իրատեսական չէ: Ցավոք, Հայաստանում հակառակ պատկերն է ձևավորվել` իշխանությունը դարձել է պոպուլիստ, ընդդիմությունը` ավելի ռեալիստ: Երբ մենք համեմատում ենք իշխանության տված խոստումները և փաստացի արդյունքները, նկատում ենք` երբ ընդդիմությունը` լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական, ասում է, որ կա սրան հասնելու մեխանիզմ, իշխանությունը միանգամից սկսում է ընդդիմությանը մեղադրել պոպուլիստական մոտեցումների մեջ, ինչպես եղավ բյուջեի քննարկման ժամանակ` նվազագույն աշխատավարձի օրինագծի վերաբերյալ: Միջին աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի կապը առաջին ու գլխավոր խնդիր լուծող հարցն է: Սա բերում է եկամուտների այնպիսի վերաբաշխման, ինչի արդյունքում ցածր եկամուտների և բարձր եկամուտների միջև նման անդունդ չկա, չի կարող լինել, որովհետև երբ բարձր եկամուտ ունեցողները գերազանցում են ցածր եկամուտ ունեցողներին 30-40-ից ավելի անգամ, սա նշանակում է հասարակության վերջնական դեգրադացում:

Հ. Բ.-Դուք նշում եք, որ զարգացման մասին խոսակցությունները չափազանցված են, բայց, օրինակ, մամուլում հանդես էր եկել կառավարության աշխատակազմի ղեկավարը և բերել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` 2011 թվականի առաջին ինն ամիսներին բանկերը մոտ 700 միլիոն դոլարով ավելի շատ վարկ են տվել բիզնեսին, քան նախորդ տարի, էլեկտրաէներգիայի սպառումը 18 տոկոսով էր ավելացել, արդյունաբերության վարկավորումը` 25 տոկոսով: Այսինքն` կառավարությունը ներկայացնում է ցուցանիշներ, որոնց դեմ ի՞նչ կարող եք ասել, պարոնայք:

Բ. Ա.-Նախևառաջ կառավարությունը պետք է մտահոգված լինի այն պրոբլեմներով, որոնք կան: էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 10 տոկոսանոց անկում է, ընդ որում` այն պարագայում, երբ մենք արդյունաբերության արդեն երրորդ եռամսյակը ամփոփել ենք և գրանցել շուրջ 15 տոկոս աճ, 15 տոկոս` էլեկտրաէներգիայի արտադրության անկում: Շինարարության մեջ անկումը 25 տոկոս է: Ասում են, այո, փուչիկ է, փուչիկ է, որովհետև մենք շինարարություն չունենք, չեղածով ենք մենք տնտեսական աճը ցույց տալիս: Լավագույն տարիներին Հայաստանում կառուցվում էր 2000 հատ տուն, առանձնատուն: Մեր բնակֆոնդը մոտավորապես 800 հազար է: Պարզ վերարտադրության համար գոնե 50 տարին մեկ պետք է նորոգվի: Մենք շատ հեռու ենք իրական ծավալներից, և իշխանությունը ասում է` գնում է դրական քայլերի, բայց, ցավոք, այստեղ դրական բան չկա:

Ա. Մ-Եթե մենք խոսում ենք տնտեսության մեջ բանկերի ֆինանսական սեկտորի դերակատարության մասին, նախ պետք է դուրս գանք տնտեսության շահութաբերության մոտեցումներից: Ակնհայտ է, որ այսօրվա տոկոսադրույքների քաղաքականությունը հակադրվում է Հայաստանի առաջանցիկ զարգացման ցանկությանը, բարձր են տոկոսադրույքները, և հաշվի առնելով Հայաստանի մեկուսացվածությունը արտաքին աշխարհից` ռեսուրսների օգտագործման առումով իրավունք չունենք հապաղելու և տոկոսադրույքների իջեցման քաղաքականություն իրականացնելու: Այնուամենայնիվ, Հայաստանում միջին ավանդային տոկոսադրույքը 9.5 տոկոսի կարգի է, իսկ միջին բանկային վարկերը` 17.25 տոկոսի: Ավանդների տոկոսադրույքի բարձրացումը և դրան համապատասխան վարկերի չիջեցումը նշանակում է, որ տնտեսությունը չի կարողանում կլանել մեծ տոկոսադրույքներով գումարներ: Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ իրականում արհեստական է մեր բանկային սեկտորում այս տոկոսադրույքների պահպանումը` մի քանի պատճառով: Առաջին` դրսից Հայաստան բերվող մեծ ռեսուրս կա, օրինակ` 3.5-4 տոկոսի կարգի վարկեր են վերցնում դրսից, Հայաստան են բերում տարբեր անվանումներով կազմակերպություններ կամ ֆիզիկական անձինք, սրանք դնում են բանկային ոլորտում` ավանդի տեսքով, ինչը բերում է ավանդների տոկոսադրույքի բարձրացման: Դասական իմաստով` վաշխառություն: Սրանով ազդում են տոկոսադրույքների իջեցմանը: Մյուս կողմից` պետությունը` ի դեմս կառավարության, ԿԲ-ից արտաքին գումարներ է վերցնում պարտքի տեսքով, որը չի անցնում 2 տոկոսը: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ միջին արտաքին պարտքի տեսակետից Հայաստանի դրսին վճարելիք տոկոսադրույքը 2 տոկոս է: Բայց, չգիտես ինչու, այս գումարը Հայաստանի տնտեսություն 17 տոկոսից ցածրով չի մտնում: Սա նշանակում է` մեր ֆինանսական սեկտորում վաշխառուական մոտեցումը տնտեսագետների իջեցման չափազանց մեծ խոչընդոտ է: Երրորդ գործոնը պայմանավորված է պետական պարտատոմսերի իսկապես չափազանց բարձր եկամտաբերության առկայությամբ: Այսօրվա մենաշնորհային իրավիճակը, երբ չկա նաև կապիտալի, արժեթղթերի շուկա, նշանակում է` մենք այս ծառայությունների ոլորտում ունենք մոնոպոլիզացիա, որը այս դեպքում արտահայտվում է ոչ թե սուբյեկտային ձևով, այլ ոլորտային և կարգավորման մեկ միասնական մոդելի առկայության պայմաններում:

Հ. Բ.-Այստեղ գործ ունենք իշխանություն-բիզնես սերտաճմա՞ն հետ:

Ա. Մ.-Ցանկացած դեպքում իշխանության և բիզնեսի սերտաճումը պետք է ուղեկցվի ֆինանսական կապերով, իսկ առավել քան այս սեկտորը այս հարցում չի կարող անտարբեր լինել:

Բ. Ա.– Իհարկե, բանկային համակարգը աճի տեմպերով արդեն քանի տարի է` գերազանցում է: Բայց եկեք մի բան ընդունենք. մենք բանկային համակարգ չունենք: Այսօր վարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ Հայաստանը վերջին տեղերում է: Աճի տեմպերը բարձր են, բայց դա բավարար չէ հասարակության մոտ լիարժեք տեղ ունենալու համար: Մենք ունենք թույլ զարգացած բանկային համակարգ: Բանկերում շահութաբերությունը միջինը 10 տոկոսից էլ ցածր է: Մեծ մարժայի խնդիրը պայմանավորված է այն համակարգային պրոբլեմներով, որ մեր երկրում կան: Մարժայի մեջ այն ռիսկն է դրված, որում բանկերի վարկավորման դեպքում կորուստների ռիսկն է դրված: Մենք ունենք երկու բանկային համակարգ: Դա այն պաշտոնական բանկային համակարգն է, որի մասին խոսում ենք, մյուսը` այն ստվերային համակարգը, որի տերը հիմնականում տնտեսության մեջ մենաշնորհ ունեցողն է: Որևէ խոշոր օլիգարխ բանկերին չի դիմում վարկ ստանալու համար: Բոլոր իշխող դիրք ունեցող անձինք իրենց սեփական պաշտոնական բանկերը ունեն: Իրենք էլ իրենց հոսքերը ֆինանսավորում են: Սա էլ խոչընդոտում է բանկային համակարգի զարգացմանը:

Հ. Բ.-Երբ դիտարկումում ենք բյուջեի նախագիծը, հարկային փոփոխությունների փաթեթը և միաժամանակ` համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող պրոցեսները, երբ ավելի ու ավելի են առարկայանում ճգնաժամի նախանշանները, կառավարության գործողություններում նկատվո՞ւմ է արդյոք ճգնաժամի վտանգի զգացողություն և կանխարգելիչ քայլերի կանխատեսում` տնտեսությունը դրանից զերծ պահելու համար:

Բ. Ա.-Ըստ իս` 2012 թվականի բյուջեն սպասողական բյուջե է, ոչ մի մեծ խնդիր չի դրվում և փորձում է հարմարվել այն իրողություններին, որոնց հետ, հավանաբար, մեր տնտեսությունը կբախվի գալիք տարի: Նախ` համաշխարհային տնտեսության տեմպերի անկում, որը ուղղակի ազդելու է մեր տնտեսության, Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի վրա: Երկրորդ գործոնը տրանսֆերների աճի տեմպի անկումն է: Գալիք տարի մենք, ըստ իս, ունենալու ենք տրանսֆերների էական անկում, և այդ դեպքում մեր տնտեսական աճը, ըստ ոլորտների, հարցականի տակ է: Այսինքն` կան պրոբլեմներ, որոնց լուծումները այս բյուջեով տրված չեն, և այս տեսանկյունից խոցելիություն կա:

Ա. Մ.– Այս ճգնաժամի միջազգային ազդակները կապված են համակարգային զարգացումների հետ, և այն պարտքի ճգնաժամ անվանումն է կրել: Խոսքը պետությունների կողմից անվճարունակության հայտանիշների ի հայտ գալու առավել խորը արմատների մասին է: Սրան Հայաստանի տնտեսությունը այս պահին պատրաստ չէ, մյուս կողմից` կառավարությունը փորձում է այդ պատրաստվածությունը ներկայացնել շատ փող հավաքելու և քիչ ծախսեր կատարելու մեխանիզմի միջոցով: Նշեցինք, որ նախատեսում են 101 միլիարդ հարկային մուտքեր, դրա դիմաց` ընդամենը ծախսերը: Հավանաբար կառավարությունը մտածում է, որ 60 միլիարդը պետք է պահպանել, որպեսզի ճգնաժամի պայմաններում ներարկում իրականացվի սոցիալական ոլորտում: Ես սա չեմ համարում արդյունավետ միջոց: Որովհետև հարկերի 101 միլիարդը չափազանց հեռու է մեր իրական պոտենցիալի հնարավորությունից, և երկրորդ կարևոր բանը` տնտեսության մեջ ներարկումներ գրեթե չկան:

Հաղորդաշարն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում