Boxingscene.com-ից տեղեկանում ենք, որ դատարանը արգելել է արգենտինացի մարդասպան բռնցքամարտիկ Խորխե Բարիոսին Արգենտինայից գնալ Մեքսիկա` Էրիկ Մորալեսի հետ մենամարտելու: Մրցամարտը պետք է կայանար դեկտեմբերի 18-ին Թիխուանա քաղաքում: Բորիոսը մեկ տարի առաջ Բուենոս-Այրեսում վրաերթի էր ենթարկել 20-ամյա հղի մի կնոջ, որը տեղում մահացել էր: Հիշեցնենք, որ 34-ամյա արգենտինացի բռնցքամարտիկը 2005-2006 մրցաշրջանում ճանաչվել է WBO (համաշխարհային բոքսի ասոցիացիա) վարկածով աշխարհի չեմպիոն: