Friday, 19 04 2024
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը

Հերթական ընտրությունների նախորդ օրն էլ արտահերթի պահանջը չպիտի դուրս գա ՀԱԿ օրակարգից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

– Հանրային հեռուստաընկերության եթերում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե Կոնգրեսին չհաջողվեց մինչև հերթական խորհրդարանական ընտրություն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա իրենք խորհրդարանական հերթական ընտրությունը կվերածեն Սերժ Սարգսյանի անվստահության հանրաքվեի: Պարոն Աբրահամյան, հաշվի առնելով անցյալի փորձը, երբ 2003թ. նախագահական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանը որոշեց ընտրություններից մեկ տարի անց անցկացնել վստահության հանրաքվե, որն այդպես էլ չեղավ, ավելին` տեղի ունեցան 2004-ի ապրիլի 12-ի դեպքերը, Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է այսօր արդյունավետ այդ վստահության հանրաքվեի անցկացումը: Մտավախություն չկա՞, որ պատմությունը կկրկնվի:

– Համոզված եմ, որ Լևոն Զուրաբյանը վստահության հանրաքվեն զուտ գաղափարական իմաստով է օգտագործել, այսինքն` Սերժ Սարգսյանի իշխանության համար գալիք ընտրությունները հերթական փորձությունը կլինեն, քանզի վերջին հաշվով իրավական տեսակետից վստահության հանրաքվեն ընդդիմությունը չէ, որ պետք է անցկացնի: Կարծում եմ` նա ի նկատի է ունեցել, որ գալիք ընտրությունները կլինեն իշխանափոխության հասնելու հնարավորություն: Ուզում եմ շեշտել, որ եթե մեկ անգամ ինչ-որ մի գործողություն, պայքարի որևէ մի գործիք իրագործվել է ու հաջողություն չի բերել, դեռ չի նշանակում, որ այն արդեն պետք է հանել քաղաքական զինանոցից: Վստահության հանրաքվեի փիլիսոփայությունն այն է, որ այս իշխանություններն իրենց ականջին պետք է օղ անեն` ցանկացած պարագայում, ցանկացած քաղաքական ակցիայի շրջանակներում մեր շունչն իրենց ծոծրակին զգալու են, քանի դեռ մենք չենք հասել մեր բաղձալի նպատակին, այն է` ժողովրդի կողմից վստահություն վայելող և օրինական իշխանության ձևավորումը:

– Իսկ արդյոք Կոնգրեսն ամեն ինչ արե՞լ է արտահերթ ընտրություններով իշխանափոխության հասնելու համար, որ այսօր արդեն խոսում է հերթական ընտրությունների և վստահության հանրաքվեի մասին:

– Ես այդ կարգի ինքնաբավ չեմ, որ ասեմ, թե մեր կողմից բոլոր քայլերն արվել են: Եթե ամեն ինչ արված լիներ, ապա խնդիրը, որը մենք դրել ենք մեր առջև, արդեն իսկ իրականացված կլիներ: Այդ առումով, իհարկե, մենք պետք է ինքնաքննադատաբար տանք մեր գործողությունների ու մեր արարքների գնահատականը, բայց, համենայնդեպս, միանշանակ է, որ մենք անկեղծ ենք եղել, անդավաճան մեր գաղափարին, ժողովրդին և պետությանը: Ես համոզված եմ, որ սպասվելիք քաղաքական պրոցեսների ընթացքում,- կլինեն դրանք արտահերթ, թե հերթական նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ,- ՀԱԿ-ն իր մեջ և՛ ուժ կգտնի, և՛ հնարավորություն, և՛ միջոցներ, որ կարողանա լուծել իր գերխնդիրը: Մենք պետք է կարողանանք օգտագործել ցանկացած քաղաքական պրոցես:

– Պարոն Աբրահամյան, այսօր ՀԱԿ-ն իր գործողություններին ինչքանո՞վ է ինքնաքննադատաբար մոտենում, քանզի ակնհայտ է բոլորի համար, որ միայն հանրահավաքներով իշխանություն չես փոխի:

– Մի անգամ էլ այս հարցի վերաբերյալ ես կեսկատակ, կեսլուրջ ասել եմ, որ զենքերի տեսակները բերված են մարտական դիրքի, տանկերը լցված են, մնում է օդուժի հարցը լուծել: Այսինքն` մարդիկ երբեմն մեզանից ակնկալում են նման գործողություններ, բայց մենք ընդամենը քաղաքական գործողություններով ենք խնդիրը լուծում, և հենց այս գործընթացն է ի սկզբանե որդեգրել ՀԱԿ-ը: Բայց համոզված եղեք, եթե ժողովուրդն ինքն ընդվզի իշխանությունների դեմ առանց որևէ քաղաքական պրոցեսների` այս իրավիճակն այլևս չհանդուրժելու տրամաբանությամբ, ապա ՀԱԿ-ը և ՀԱԿ-ից էլ առաջ «Հանրապետություն» կուսակցությունը միանշանակ կգլխավորի այդ ընդվզումը:

– Դուք նշեցիք, որ ՀԱԿ-ն անկեղծ է եղել և անդավաճան իր գաղափարին, ժողովրդին և պետությանը: Իսկ այսօր ՀԱԿ-ն էլի՞ անկեղծ է, չե՞ք կարծում, որ արտահերթ ընտրությունների նպատակ դնելով, այսօր արդեն խոսվում է հերթական ընտրությունների մասին, բայց դա անվանվում է վստահության հանրաքվե: Արդյոք ճի՞շտ չէր լինի առավել անկեղծ լինել հասարակության հետ և պարզ ասել, որ արտահերթի հասնել չստացվեց, ու այսօր գնում ենք հերթականի:

– Իհարկե, այդ ամենը գնահատելու դեռ ժամանակ ունենք: Ես կարծում եմ, որ պետք է օգտագործենք ցանկացած առիթ, ցանկացած քաղաքական պրոցես, որ իշխանությունները մեզնից պոկ գալու հնարավորություն չունենան: Բայց մինչև վերջ, անգամ հերթական ընտրությունների նախորդ օրն էլ արտահերթ ընտրությունների պահանջը մեր օրակարգից պետք է դուրս չգա: Դեռ մենք ահագին ժամանակ ունենք, ու մեր քաղաքական քայլերի բացատրությունը հիմնավոր ձևով կհնչի, ու բոլորն էլ կհասկանան: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի անկեղծությանը, ապա հավատացնում եմ, որ ՀԱԿ-ն ավելի քան անկեղծ է, ես պաշտոնապես ասում եմ, որ ավելի անկեղծ, ավելի ազնիվ սեփական ժողովրդի հետ ոչ ոք չի վարվել, ինչպես վարվում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

– Այսինքն` Ձեր կարծիքով, այն, որ ժողովուրդը ոգևորված է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարով, ու հանկարծ ՀԱԿ-ը սկսում է խոսել հերթականի մասին, որևէ կերպ չի՞ ազդի հասարակութան տրամադրվածության և ՀԱԿ-ի համակիրների թվի վրա:

– Իհարկե, այս պահին կազդի ու ազդում է, բայց ոչ այնքան ազդում են հերթականի կամ արտահերթի մասին խոսակցությունները, որքան իշխանությունների հատուկ ծառայությունների վարած քարոզչությունը, թե ՀԱԿ-ը զիջում է, իշխանությունների հետ համագործակցության է գնացել: Բայց, կարծում եմ, այդ քարոզչությանն ու խոսակցություններին լուրջ չպիտի վերաբերվել, ու ես համոզված եմ, որ լուրջ բացատրության պարագայում այդ ամենն ի չիք է դառնալու: Այս գործելաոճը, որն այսօր կա, միշտ էլ բնորոշ է եղել հերթական ընտրություններին նախորդող շրջանին, բայց հետո մեկ էլ հանկարծ ամբոխները խելագարված փողոց են դուրս եկել: Իսկ այս անգամ արդեն դաշտում կա ՀԱԿ-ի նման կայացած ընդդիմադիր կառույց, ու նման հզոր բանակ ունենալու պարագայում վայ քեզ իշխանություն, ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է նա դիմանալու այդ ճնշմանը: Այսօր գործընթացը տանում է դեպի այդ հանգուցալուծմանը, քանզի իշխանությունն այսօր երկրում կարողանում է իրականացնել միայն հանրապետական ու բարգավաճ առողջապահության միջոցառումներ: Նույնիսկ սոսկալի է, որ սեփական ժողովրդի այդ ողբալի վիճակն օգտագործելով, կոալիցիան փորձում է քաղաքական դիվիդենտներ վաստակել ու դրանով գնալ հերթական ընտրությունների:

– Պարոն Աբրահամյան, իսկ ե՞րբ կլինի այդ հանգուցալուծումը` Ձեր ասած ամբոխների պայքարը:

– Հետևեք մեր գործողություններին, լավ տրամադրությամբ Նոր տարի արեք, և ես համոզված եմ, որ դրանից հետո արդեն այդ գործընթացներն ակտիվորեն կսկսվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում