Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Քոչարյանի ֆոնն ամենահավանական սցենարներից է

Անկախ այն բանից, թե ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի հերթական ընտրությանն ընդառաջ, նրա անունն ամենայն հավանականությամբ լինելու է նախընտրական շրջանի ամենալայն շրջանառվող անունների կամ թեմաների շարքում: Դրա պատճառն ամենևին այն չէ, որ Քոչարյանը պահպանում է իր մեծ ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա թե՛ խարիզմայի, թե՛ զուտ գործնական հնարավորությունների տեսանկյունից: Գուցե դրանից ինչ-որ մաս կա, թեև այդ եղածը ներկայումս շատ հարաբերական է, բայց հիմնականում խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի անվան շրջանառությունը զգալիորեն շահեկան կարող է լինել Սերժ Սարգսյանի համար:

Թվում է, թե այստեղ կա տրամաբանական հակասություն` հատկապես նկատի ունենալով այն, որ իմ նախկին վերլուծություններում բազմաթիվ անգամներ խոսել եմ այն մասին, որ Սերժ Սարգսյանը ներկայումս ներիշխանական վերադասավորումների է գնում հենց Ռոբերտ Քոչարյանի ներիշխանական ազդեցությունը անդառնալիորեն թուլացնելու և ընտրությունից առաջ իր համար միանձնյա կառավարելի համակարգ ձևավորելու նպատակադրմամբ: Սակայն, այստեղ իրականում հակասություն չկա այդ կարծիքի, և այն պնդման միջև, որ Քոչարյանի անունը, Քոչարյանի թեման կարող են լինել խորհրդարանական ընտրության ամենալայն շրջանառվող թեմաներից: Ավելին` եթե Սերժ Սարգսյանը կարողանում է Քոչարյանի ազդեցությունը զգալիորեն և անշրջելիորեն չեզոքացնել, ձևավորելով իր համար կառավարելի մոնոլիտ բուրգ, ապա այդ դեպքում Սարգսյանի համար է՛լ ավելի շահեկան է դառնում Ռոբերտ Քոչարյանի թեմայի շրջանառությունը նախընտրական գործընթացում:

Բանն այն է, որ Սարգսյանը հենց ինքն էլ հաճույքով կդնի այդ թեման շրջանառության մեջ, իհարկե ոչ անձնապես, այլ անուղղակիորեն, որովհետև երկրորդ նախագահի թեման երրորդ նախագահի համար կարող է լինել բավական հարմար ֆոն համեմատության համար: Կասկած չկա, որ այդ համեմատության մեջ առավելությունը լինելու է Սերժ Սարգսյանի կողմը, հատկապես նախընտրական շրջանում կատարվելիք մի քանի քարոզչական նախագծերի շնորհիվ: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում գործունեության չորս տարիների ընթացքում, մեծ հաշվով, փաստացի որևէ հիմնարար տարբերություն չի արձանագրել իր և Քոչարյանի կառավարման միջև, ապա մնում է միայն քարոզչական ֆոնային հնարքների միջոցով հասարակության մեջ ձևավորել տպավորության կարճաժամկետ էֆեկտ, ստանալ դրա արդյունքը նախընտրական պտուղների տեսքով և անցկացնել կարևորագույն ժամանակաշրջանը, պատրաստվելով արդեն նախագահի 2013 թվականի ընտրությանը:

Այդ հարցում, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի թեմատիկան շրջանառելու միջոցով ֆոն ձևավորելու հարցում, Սերժ Սարգսյանը կարող է ունենալ ազդեցիկ դաշնակից` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Ազդեցիկ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ քարոզչական իմաստով: Կոնգրեսի համար էլ երկրորդ նախագահի թեմատիկայի համեմատական շրջանառությունը կարող է լինել նպաստավոր ֆոն: Բանն այն է, որ Կոնգրեսը թերևս քիչ հույս ունի խորհրդարանի ընտրությունը գործնականում ծառայեցնել իշխանափոխությանը: Իրատեսական կլինի այն, որ Կոնգրեսը ձեռք կբերի մի որոշակի տոկոս մանդատ և տեղեր խորհրդարանում:

Այդ անհաջողությունը, բնականաբար, պետք է մեղմել հասարակական ընկալման տեսանկյունից: Այդ պարագայում, քոչարյանական թեմատիկայի առկայությունը Կոնգրեսին կարող է հնարավորություն տալ իրավիճակը ներկայացնել առավել հաղթական, քան կա իրականում: Բանն այն է, որ ստեղծելով, այսպես ասած, երկու մրցակցային դաշտ՝ մի կողմից Սերժ Սարգսյան, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյան՝ ավելի շատ իհարկե վիրտուալ տեսանկյունից, Կոնգրեսը Սարգսյանից կրելիք պարտությունը կամ Սարգսյանի պատճառած անհաջողությունը կարող է փոխհատուցել քարոզչական ճակատում հաղթանակ «ձևակերպելով» Քոչարյանի հանդեպ:

Այսինքն` Կոնգրեսը կներկայացնի հանրությանը, որ Սերժ Սարգսյանից բացի կա Ռոբերտ Քոչարյանի իսկապես ռեալ վտանգ, և իրենք ստիպված են պայքարել երկու ճակատով: Հետո կարող է ասվել, որ Կոնգրեսի ուժն այս պահին չբավականացրեց հաղթել երկու ճակատում էլ, բայց թեև իրենք զիջեցին այս անգամ Սերժ Սարգսյանին, բայց կարողացան հաղթել և վերջնականապես քաղաքական դաշտից դուրս մղել Քոչարյանին: Սերժ Սարգսյանի հետ Կոնգրեսի շահերի համադրման պարագայում Քոչարյանը ամենայն հավանականությամբ իսկապես վերջնականապես դուրս կմղվի քաղաքական ազդեցության ոլորտից: Իսկ Կոնգրեսը հանրությանը կհայտնի, որ այս անգամ հաջողվեց վերջնականապես հաղթել Քոչարյանին, ինչը կներկայացվի որպես 2013 թվականին Սերժ Սարգսյանին հաղթելու կարևոր ցատկահարթակ կամ հանգրվան:

Քաղաքական զարգացումները Հայաստանում չեն ենթարկվում քաղաքական կամ քաղաքագիտական տրամաբանության, հետևաբար սցենարները կարող են տարբեր լինել, ու գրեթե չկան անհավանական սցենարներ: Բայց Քոչարյանի թեմատիկայի ֆոնային շրջանառության սցենարը թերևս ամենահավանականներից է, զուտ արդյունավետության պոտենցիալի տեսակետից, թե՛ իշխանության, թե՛ Հայ ազգային կոնգրեսի համար:

Այնպես որ, նրանց ընտրությունը կարող է ռացիոնալ լինել, բայց ընդամենը նրանց քաղաքական շահի տեսակետից, որովհետև եթե հիմնական քաղաքական ուժերը խորհրդարանի ընտրությունից առաջ իսկապես շրջանառության մեջ դնեն քոչարյանական ֆոնը, ապա դա ուղղակիորեն կնշանակի, որ նրանք պարզապես այլ բովանդակային և ծրագրային ասելիք չունեն հասարակությանը: Ներկայումս իրավիճակը հենց այդպիսին է, և հենց այդ պատճառով էլ ֆոնի տարբերակը ամենահավանական սցենարներից է: Հարց է, թե ինչով կփոխվի իրավիճակը երկու-երեք ամիս անց, և ով կփոխի այդ իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում