Միխայել Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Սերգեյ Կարյակինի հետ: Այս ոչ-ոքիից հետո Լևոնն իր միավորները հասցրեց 4-ի: Ոչ-ոքի ավարտվեց նաև Բորիս Գելֆանդ – Վլադիմիր Կրամնիկ մրցավեճը:
Այսպիսով` 7-րդ տուրից հետո Արոնյանին կարող է շրջանցել միայն Յան Նեպոմնյաշչին, ով դեռ չի ավարտել իր պարտիան Պյոտր Սվիդլերի հետ:
Չի ավարտվել նաև Խիկու Նակամուրա – Վասիլի Իվանչուկ պարտիան: