Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է նոյեմբերի 22-ին Երևանում Հայաստանի ու Թուրքիայի ձեռնարկատերերի միջև կնքված փոխադարձ համագործակցության մասին պայմանագրին։
Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ թուրք ձեռնարկատերերի տվյալ այցն ու փաստաթղթի ստորագրումն իրականացվել է առանց Թուրքիայի կառավարության իրազեկվածության. «Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երևանում կայացած գործարար ֆորումում Թուրքիայի ու Հայաստանի ձեռնարկատերերի միջև կնքված պայմանագիրը»։