Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արտահերթը գուցե նահանջ էր

Ինչ է նշանակում այն լավ կամ լավագույն ընտրությունը, որ իշխանությունը խոստանում է անցկացնել 2012 թվականի մայիսին: Չէ՞ որ ամեն ինչ շատ պարզ է, և իրողությունները շատ հստակ են: Լավ կամ լավագույն ընտրություն անցկացնելու համար պետք է հասարակությունը պարզապես գնա և ձայն տա իշխանությանը կամ նրա քաղաքական մրցակցին, և արդյունքում ձևավորվի նոր իշխանություն, կամ պահպանվի գործողը: Աշխարհում այլ տարբերակ կարծես թե չկա: Իսկ Հայաստանում կա՞ արդյոք այդ տարբերակը, որ հասարակությունը գնա և ձայն տալով, քվեարկելով՝ ձևավորի իշխանություն: Իհարկե կա, բայց հարցն այն է, թե արդյոք կա՞ տարբերակ, որ գործող իշխանությունը չկեղծի այդ ձայնը: Չէ՞ որ լավ կամ լավագույն ընտրությունը պետք է հենց դա լինի՝ չկեղծված ընտրությունը, որովհետև երբ ընտրությունը կեղծվում է անգամ գերքաղաքակիրթ ձևով, ապա դա արդեն չի կարելի որևէ կերպ լավ կամ լավագույն ընտրություն համարել:

Ուրեմն, իշխանությունը, որը խոստանում է լավագույն ընտրություն, պատրա՞ստ է արդյոք չկեղծել ընտրությունը, պատրա՞ստ է արդյոք ընդունել այն արդյունքը, որ կձևավորվի քաղաքացու քվեարկությամբ: Հազիվ թե, որովհետև եթե իշխանությունն այդ ամենին լիներ պատրաստ, ապա մինչ այժմ հրաժարական և արտահերթ ընտրություն կլիներ, գոնե՝ խորհրդարանի մակարդակով, ինչը երկրում տնտեսա-քաղաքական և բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարման լավագույն տարբերակն էր: Սակայն, իշխանությունն ամեն ինչ արեց արտահերթ ընտրությունից խուսափելու համար, որովհետև պատրաստ չէ հրաժարվել ընտրությունը կեղծելու մտադրությունից: Իհարկե, կարող էին նաև արտահերթը կեղծել, սակայն դա արդեն շատ բռի և կոպիտ կարող էր ստացվել:

Մինչդեռ լավագույն ընտրության համար պահանջվում է պատրաստվելու տևական ժամանակ, ներիշխանական վերադասավորումների լուրջ շղթա, քարոզչական տեխնոլոգիաների կիրառում: Դրա համար էլ լավագույն ընտրությունը ոչ թե արտահերթն է լինելու, այլ հերթականը: Բայց դա լավագույնն է լինելու ընդամենը ընտրակեղծիքների որակի և տեսակի, այլ ոչ թե բուն ընտրության տեսանկյունից, որովհետև իշխանությունը պատրաստ չէ հրաժարվել իր դիրքերից, ինչի մասին անգամ բացահայտ ու հրապարակայնորեն է հայտարարվում, մինչև անգամ վարչապետի մակարդակով, ոչ թե միայն Գալուստ Սահակյանի:

Հետևաբար, բոլոր նրանք, հատկապես եվրապատվիրակությունները, որոնք հուսավառվել են լավագույն ընտրությունների մասին Հայաստանի իշխանության հայտարարություններով, երևի թե ավելի մոտ կլինեն իրականությանը, եթե ուշադրություն դարձնեն «կոտրած տաշտակների» մասին հայտարարություններին: Դրանք են իրականությանը մոտ և անկեղծ հայտարարությունները, ոչ թե հավաստիացումները լավի կամ լավագույնի մասին: Միևնույն ժամանակ, կա, իհարկե, մի հանգամանք, որը այդուհանդերձ վկայում է իրավիճակի փոփոխության մասին:

Այն, որ իշխանությունը չգնաց արտահերթ վերարտադրության, որով կարող էր բավական երկար ժամանակով փակել լեգիտիմության թեման, վկայում է, որ իշխանությունն այժմ ընտրական գործիքների ընտրության հարցում չի կարող իրեն թույլ տալ այն շռայլությունը, ինչ մինչ այժմ: Իշխանությունը ստիպված է հրաժարվել իր շատ մեթոդներից, ինչի համար էլ հրաժարվեց արտահերթի գաղափարից և ստիպված եղավ գնալ հերթական ընտրության:

Վերջին հաշվով, տարօրինակ կարող է թվալ, բայց, նկատի ունենալով վերջին տարվա քաղաքական իրողությունները, հատկապես՝ տարվա երկրորդ կեսից հետո, և գալիք տնտեսա-քաղաքական ռիսկերը, արտահերթ ընտրության տարբերակը թերևս ամենաշատը իշխանության համար կարող էր շահեկան լինել, և դրանից հրաժարվելը, թերևս, ոչ այնքան իշխանության հաջողության վկայություն կարող է լինել, որքան պարզապես նախկին գործիքակազմի ներկայիս սղության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում