Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վրաստանի հայ համայնքը որևէ հույս չի կապում Ս. Սարգսյանի այցի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

– Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն երեկ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը Վրաստան կայցելի նոյեմբերի 29-30-ը… Այն խառնաշփոթից հետո, որ առաջացել էր այս այցելության առիթով, Ձեր կարծիքով, այցը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, և արդյոք այդքան քննարկված հանգամանքը, թե Սերժ Սարգսյանը նեղացել է Միխեիլ Սաակաշվիլիից, որևէ ազդեցություն կունենա՞:

– Կարծում եմ` այցն ինքնին կարևոր է այն ամենի ֆոնին, որ կատարվում էր մայիսին և հունիսին, երբ հակահայկական ակցիաների մի շարք դեպքեր գրանցվեցին Վրաստանում, և շատ ցավալի էր, որ դա իրականացվում էր Վրաստանի հասարակական մտքի առաջնորդների նախաձեռնությամբ: Այդ դեպքերը հաճախակիացան նաև կրոնական խմբավորումների մասին օրենքի ընդունումով: Եթե Սերժ Սարգսյանի այցն այս անգամ լինի առավել կազմակերպված, քան նախորդ անգամ, և եթե հայկական կողմը խորապես վերլուծած լինի այն իրադարձությունները, որոնք եղել են մինչ այս Վրաստանում, ապա, կարծում եմ, այցը կարող է վերջ դնել ոչ միայն հայ-վրացական հարաբերություններում առաջացած որոշակի բացասական դրսևորումներին, այլ նաև կանխել իրավիճակի հետագա վատթարացումը: Նախկինում հայկական կողմը այնքան էլ համարժեք պատասխան չէր տալիս այն հիստերիային, որն իրականացվում էր Վրաստանում հայերի նկատմամբ, սակայն վերջին ամիսներին նկատելի է, որ Վրաստանում հայկական դեսպանությունը բավականին ակտիվ ու համարժեք է աշխատել, և այդ ամենից ելնելով հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանի այցը դրական ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների հետագա ընթացքի վրա:

Կարծում եմ` այն խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը նեղացել է Սաակաշվիլիից, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, չնայած երկրի ղեկավարների հարաբերությունները որոշակիորեն անդրադառնում են երկրների միջև հարաբերությունների վրա: Կարծում եմ` Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին չցանկացավ այցելել Վրաստան Ռուսաստան այցից անմիջապես հետո, ինչպես նաև նախագահների այցերից առաջ սովորաբար լինում են արտգործնախարարների այցեր, և այցելության հետաձգումը թերևս լավ պատրաստվելու ու այս գործընթացներն իրականացնելու հետ էր կապված:

– Պարոն Ստեփանյան, որո՞նք են այն առաջնահերթությունները, վրացահայությանը հուզող հիմնական խնդիրները, որոնք պետք է քննարկի Սերժ Սարգսյանը:

– Հիմնական հարցը, որ պետք է քննարկվի, կապված է Վրաստանում տիրող հակահայկական տրամադրությունների հետ: Նման տրամադրությունների առկայությունը մեծ վտանգ է միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի համար այդ վտանգը վերացնելը պետք է լինի առաջնային մարտահրավերներից մեկը: Մինչ այս այդ վտանգին արժանի ուշադրություն չի դարձվել, և եթե գոնե այսօր համապատասխան ուշադրություն և աշխատանք լինի այդ ուղղությամբ, ապա կարծում եմ, հնարավոր է անցավ լուծել առկա խնդիրները: Եթե ոչ, ապա հակահայկական տրամադրությունները Վրաստանում կարող են զարգանալ և հանգեցնել կոնֆլիկտի:

– Իսկ Վրաստանի հայկական համայնքը ինչ-որ հույսեր կապո՞ւմ է Սերժ Սարգսյանի այցի հետ, թե՞ ոգևորությունն այդքան էլ մեծ չէ:

– Չէի ասի, որ ակտիվ քննարկում է ընթանում համայնքում այդ այցի առնչությամբ: Կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ նման այցելությունները նախկինում հայկական համայնքի կյանքի վրա որևէ կերպ չեն անդրադարձել, ու եթե ինչ-որ մեկը շահել է այդ այցերից, ապա դա եղել են միայն մի շարք կառույցներ, ասենք, հայկական թատրոնը կամ որոշ հայկական լրատվամիջոցներ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հայկական համայնքը, սովորության համաձայն, որևէ հույս չի կապում այդ այցի հետ: Սակայն համայնքի ղեկավարները և այն գործիչները, որոնք զբաղվում են վրացական համայնքի խնդիրներով, հույս ունեն, որ Սերժ Սարգսյանի այս այցը հնարավորություն կտա հայ-վրացական համագործակցությունը նոր դաշտ տեղափոխել և հաղթահարել այն վտանգները, որոնք այսօր առկա են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում